Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկին պաշտոնական այց կատարեց Գեղարքունիքի մարզ
SOCIETYԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն, նրան ուղեկցող Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան Նիկոլաս Ֆայեին եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավար րոյին:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննության առնվեցին մարզում Եվրոպական Միության կողմից իրականացվող կենսական նշանակության ծրագրերի ընթացքը եւ առաջիկա տարիներին նախատեսված համատեղ անելիքները: Գեղարքունիքի մարզպետը Ռաֆիկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով մարզում ներդրված ծրագրերի համար, հավաստեց, որ մարզը պատրաստ է համագործակցության ԵՄ բոլոր երկրների հետ` ունենալով նաեւ համագործակցության փորձ Ֆրանսիայի հանրապետության Իզերի մարզի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին նաև մարզում տուրիզմի, գյուղատնտեսության, մանր եւ միջին ձեռներեցության զարգացման հեռանկարները: Պյոտր Սվիտալսկին խոսեց Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Էնպարդ» ծրագրի մասին, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզում զարկ տալ հնդկաձավարի մշակությանը: Կողմերը կարեւորեցին նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, անդրադարձան վերջերս Վիեննայում այդ նպատակով հրավիրված բազմ ակողմ հանդիպման նշանակությանը: «Գեղարքունիքում կարեւոր ու գերակա ուղղություն համարվեց գյուղատնտեսությունը ինչպես Գեղարքունիքի մարզպետի, այնպես էլ Գավառի քաղաքապետի հետ կայացած հանդիպումների ժամանակ: Գեղարքունիքում առավել շեշտադրված ներդրումներ մեր կողմից կլինեն անասնաբուծության բնագավառում»,-հանդիպումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՄ դեսպանը: Գավառ քաղաք կատարած այցի ընթացքում Պյոտր Սվիտալսկին հանդիպում ունեցավ մարզի ԶԼՄ –ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչերի հետ, մասնակցեց Գավառի մշակույթի տանը ԵՄ միջազգային օրվան նվիրված համերգին:
Խոսրով Խլղաթյան



