Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Պատերազմի հաշվապահություն կամ ահարկու Սմերչի փչված լեգենդը. բացահայտումներ

ANALYSIS

Orer.am-ը գրում է.

Պատերազմի նյարդը փողն է’’

Ցիցերոն

Պատերազմը մեզ պարտադրված է, և, ուզես թե չուզես, ստիպված ես պատերազմել:

Պատերազմի ամենամեծ ողբերգությունը, իհարկե, մարդկային զոհերն ու խեղված ճակատագրերն են, մանավանդ մեզ` հայերիս համար: Այնուամենայնիվ անհրաժեշտ է նայել նաև պատերազմի ֆինանսական կողմին, քանի որ այդ նույն ֆինանսական կողմի ճիշտ կառավարումը կարող է նվազեցնել զոհերի թիվը և հնարավորություն տալ դիմադրել հակառակորդին:

Վերջին չորսօրյա պատերազմից հետո ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական բլոգոսֆերան ու մամուլը հեղեղված են տարբեր հոդվածներով, կոչերով, վերլուծականներով, հեծկլտանքներով և այլ աղմուկ աղաղակով, թե ով ինչ զենք ու զինատեսակ ունի, թե ինչ կլինի հետագա պատերազմի ժամանակ:

Ես ռազմական փորձագետ չեմ, սակայն համացանցը հնարավորություն է տալիս ցանկացած զինատեսակի մասին անհրաժեշտ այնպիսի տեղեկություններ ստանալ, որ անգամ, համոզված եմ, որոշ ‘’փորձագետեր’’ չգիտեն: ՈՒղղակի անհրաժեշտ է համբերություն և մի քանի օրվա աշխատանք (անհնար է մեկ էջ նայելով եզրակացության գալ, պետք է նայել փնտրման արդյունքում գտնվածների գոնե մի մասը, համադրել դրանք  և անպայման գտնվում է միջինը, որը սովորաբար մոտ է լինում ճշմարտությանը):

Այսպիսով, ինձ հետաքրքրեցին Համազարկային կրակի հրթիռային համակարգերը (РСЗО կամ հայերեն ՀԿՀՀ):

 

‘’Գրադ’’

‘’ՈՒրագան’’

’’WM-80’’

‘’Սմերչ’’

Տրամաչափը (калибр)- մմ

122

220

273

300

Հեռահարությունը- կմ

1,6-42

5-35

34-80

20-120

ՈՒղղորդիչների թիվը(այսինքն մեկ համազարկի ժամանակ քանի հրթիռ է արձակվում)- հատ

40

16

8

12

Հրթիռի մարտագլխիկի քաշը – կգ

21

143,5

150

258

Մեկ համազարկի ժամանակ խոցվող տարածք հասցվող պիտանի բեռը (պայթուցիկ և բեկորներ)-կգ

840

2296

1200

3096

Մեկ համազարկով խոցվող տարածքը-հա

14,5

42,6

Տվյալներ չկան

67,2

Մեկ համազարկի արժեքը -$

200 000$

230 000-400 000$

Տվյալներ չկան

1 680 000$

 Հայաստանը ունի միայն ‘’Գրադ’’ և ’’WM-80’’(Չինաստան), իսկ Ադրբեջանը ‘’Գրադ’’  և  ՛’Սմերչ’’: Հիմա պարզ թվաբանական հաշվարկ կատարենք յուրաքանչյուրս մեր մտքում և փորձենք հաշվել, թե ինչպես կարելի է հնարավորինս քիչ ծախսելով՝ ստանալ առավել մեծ պատերազմական արդյունք

ՀԿՀՀ-ի գործողությունը խոցվող տարածք պիտանի բեռ (պայթուցիկ և բեկորներ) հասցնելն է: Ժամանակն է հարց ուղղել հրեա Ռաբինովիչին.

-Ռաբինովիչ, ինչը կնախընտրեք -‘’Գրադ’’ փոստային ծառայությամբ  840 x 4 =3360 կգ քաշով ծանրոցը 200 000 x 4=800 000 $-ով ուղարկել Զեր զոքանչին, թե ‘’Սմերչ’’ փոստային ծառայությամբ  3096 կգ-ը  1 680  000 $-ով:

Նշենք,որ քառօրյա պատերազմում անգամ Իլհամիկը դա հասկացավ :

Ես հատուկ չեմ գրառել ՀԿՀՀ համակարգերի գնման արժեքները, սպասարկման և անձնակազմի պատրաստման ծախսերը , ամեն ինչ էլ պարզ է: Միայն այն հանգամանքը , որ  բացի ‘’Գրադը’’ մնացած համակարգերի մեկ մարտկոցը կազմված է ամենաքիչը 2 մեքենայից (տրանսպորտային – լիցքավորող և բուն արձակման), արդեն իսկ բավական է:

Այսպիսով, միակ առավելությունը որը ունի ‘’Սմերչը’’ դա հեռահարությունն է: Այսինքն, ինքը համակարգը հարվածում է և միառժամանակ հասանելի չի լինում ոչնչացման համար, եթե չկան այդ հեռահարության այլ զինատեսակներ:

Իսկ ընդհանրապես ՀԿՀՀ-երը  խիստ էֆեկտիվ են հարթ տարածքներում, չզրահապատված կամ թեթև զրահապատված զորամիավորումների կուտակումների կամ երթերի ընթացքում օգտագործվելու դեպքում: Հենց այդպես էլ Ռուսաստանը 1995 թվականին Արաբական թերակղզում ընթացող զենքի ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց ‘’Սմերչ’’ համակարգը, որը անապատում խոցեց բոլոր պայմանական թիրախները, իսկ հիացմունքից կուրացած շեյխերը լայն բացեցին իրենց գրպանները: Մինչդեռ լեռնային պայմաններում Սմերչի հնարավորությունները ավելի շատ լեգենդ են հիշեցնում, լավ գովազդված ապրանք, քան էֆեկտիվ ՀԿՀ համակարգ:

Կամո Խաչիկյան

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market