Սեմյոնովկայում 30 գծամետր երկարությամբ ճանապարհ է փլուզվել
SOCIETYԳեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում ճանապարհը փլվել է մոտ 30 գծամետր երկարությամբ՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով ճանապարհային երթեւեկության համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, առաջին փլուզումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 15-ին, երկրորդ եւ ավելի խոշորը՝ մայիսի 17-ին:»Փլուզման հիմնական պատճառը տեղումներն են: Գյուղամիջյան փլուզված ճանապարհը միաժամանակ Սեմյոնովկա-Դիլիճան ճանապարհի Մ-4 հատվածն է, որն առայժմ երթեւեկելի է,սակայն վտանգավոր է հետագա շահագործման համար եւ վերականգնման խիստ կարիք ունի: Այսօր տեղում ուսումնասիրություն են կատարել ՀՀ կապի եւ տրանսպորտի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ ԱԻՆ մասնագետները: Կարծում ենք, որ ճանապարհի վերականգնման համար կգտնվեն համապատասխան միջոցներ»,-նշեց բ աժնի վարիչը:
Խոսրով Խլղաթյան



