Հայաստանում այս տարի տնտեսական աճն ավելի բարձր կլինի նախորդ տարվա համեմատ
SOCIETYԱյս տարի Հայաստանում տնտեսական աճն ավելի բարձր կլինի, քան նախորդ՝ 2015թ-ին: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին: «Ըստ կանխատեսումների՝ ա յս տարի տնտեսական աճը կկազմի 3.2 տոկոս: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի առանձնահատկություններից մեկն էր նաեւ արտահանման ծավալների առաջանցիկ տեմպերով աճը: Հայաստանում երբեւէ արտահանման ու ներմուծման հարաբերակցությունն այսքան մոտ չի եղել, որքան 2016թ-ի առաջին եռամսյակում»,-ասաց Գաբրիելյանը:
Խոսելով 2017թ-ի մակրոտնտեսական իրավիճակի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ առայժմ հստակ կանխատեսումներ անելը բարդ է, սակայն կա վստահություն, որ հաջորդ տարի եւս տնտեսական աճ կարձանագրվի: Արդեն այն, որ 2016թ-ի ցուցանիշներն ավելի լավն էին, քան նախատեսված էր կանխատեսումներով, խոսում է մեր երկրի տնտեսության կայուն աճի մասին:



