ԵԱՏՀ-ն եւ Կամբոջան Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
SOCIETYԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Կամբոջայի Թագավորության վարչապետ Սամդեկ Ակկա Մոհա Սենա Պադեյ Տեչո Հուն Սենը մայիսի 17-ին Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել հանձնաժողովի կենտրոնակայանում:
Ինչպես տեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, փաստաթուղթն ստորագրվել Է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ փոխգործակցության զարգացմանն աջակցելու նպատակով, ինչն արդյունքում կծառայի Միության անդամ պետությունների եւ Կամբոջայի առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը:
«Այս հուշագիրը նոր Էջ Է բացում մեր երկրների տնտեսությունների փոխհարաբերություններում, հնարավորություն Է ստեղծում առեւտրատնեսական հարաբերությունների խորացման, մեր տնտեսությունների ինտեգրացման համար: Հուշագիրը նպատակամղված Է մեր երկրների շուկաներ բիզնեսի փոխադարձ մուտքի դյուրացմանը: Կամբոջայի Թագավորության համար հասանելի կդառնա Միության 180-միլիոնանոց շուկան: ԵԱՏՄ-ի երկրների համար Կամբոջան կարող Է դարպաս դառնալ դեպի Հարավարեւելյան Ասիա եւ ԱՍԵԱՆ, որի անդամն Է նա»,-փաստաթղթի ստորագրման ավարտին հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի ն ախագահը:
Ինչպես նշել Է Տիգրան Սարգսյանը, հայտարարված նպատակներին հասնելու համար հուշագիրը նախատեսում Է աշխատանքային խմբի ստեղծում, որը կմշակի փոխադարձ առեւտրում խոչընդոտների վերացմանն ուղղված հարցերը:
ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված Է, որ այսօրվա դրությամբ համանման հուշագրեր են ստորագրված ԵԱՏՀ-ի եւ Մոնղոլիայի, Չիլիի ու Պերուի կառավարությունների միջեւ, որոնց իրականացման շրջանակներում արդեն կայացել են աշխատանքային խմբերի առաջին նիստերը:



