Սառեցրեք կիտրոնը. ահա՝ ինչու
LIFEԳիտնականները խորհուրդ են տալիս դեն չնետել կիտրոնի կեղևը այն օգտագործելուց հետո: Ինչպես ցույց են տվել զանազան հետազոտությունները, կիտրոնի բոլոր հատվածներում պարունակվում են օգտակար և բուժիչ տարրեր: Վերջին ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ կիտրոնում պարունակվող միացությունները կարող են կանխել քաղցկեղի առաջացումը, մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղը:
Կիտրոնի կեղևը պարունակում է 10 անգամ ավելի շատ վիտամիններ, քան կիտրոնի հյութում: Կիտրոնն ունի նաև այլ օգտակար հատկություններ՝ այն օգնում է օրգանիզմից դուրս հանել տոքսինները, կարգավորում է արյան ճնշումը, օգնում է օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ և կարգավորում է նյարդային համակարգը: Կիտրոնը բարձրացնում է իմունային համակարգը:
Վերցրեք մեկ կիտրոն, լվացեք և դրեք սառնարան: Կարող եք դնել ամբողջությամբ, կամ կտրատված վիճակում: Հանեք սառնարանից և մանրեցրեք քերիչի օգնությամբ: Այն կարող եք օգտագործել թխվածքների, ճաշատեսակների մեջ:



