Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին

SOCIETY

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի 18-ին կայացավ Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի՝ նախարարների կոմիտեի 126-րդ նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ԵԽ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ներկա էին և քննարկումներին մասնակցեցին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ։

Իր խոսքում անդրադառնալով Եվրախորհրդի օրակարգային հարցերին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել գլխավոր քարտուղարին՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության» մասին իր երրորդ տարեկան զեկույցը ներկայացնելու համար: Մենք կիսում ենք պարոն Յագլանդի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի վերաբերյալ, ըստ որի՝ ժողովրդավար երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն։ Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում:

Գործընկերներին ներկայացնլով ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման նպատակով երկու օր առաջ Վիեննայում կայացած բարձր մակարդակի հանդիպումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. «Նման իրավիճակի ականատեսը դարձանք այս տարվա ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան, տեղի ունեցան միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։

Ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվեցին երկու օր առաջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարը, ովքեր ներկայացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։

Իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահող երկրները շեշտեցին 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները»:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում արծարծեց ԵԽ առջև ծառացած մարտահրավերները և այդ առումով ընդգծեց. «Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է պաշտպանել եվրոպական արժեքները և անհատի իրավունքները ողջ մայրցամաքում: Մենք կիսում ենք այս սրահում հավաքվածներից շատերի համոզմունքը, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անհատների իրավունքները չեն կարող պայմանավորված լինել մարդկանց բնակության վայրի կարգավիճակով: Այս առումով կարևորում ենք հակամարտության գոտիներում մարդու իրավունքների ապահովման թեմայի շուրջ քննարկումներ ծավալելու վերջերս առաջադրված նախաձեռնությունները:

Այսօր ահաբեկչության հանգեցնող բռնի ծայրահեղականությունը և արմատականությունը անմիջական սպառնալիքներ են հանդիսանում մեր արժեքների համար: Մենք վճռական ենք՝ պայքարելու այս զարհուրելի երևույթի դեմ: Հաջողության հասնելու համար պետք է առաջին հերթին սկսել դրանց խորքային պատճառներից: Այս առումով էական է ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը: Հայաստանը մշտապես իր ձայնն է բարձրացրել՝ քննադատելու ատելության քարոզչությունը և այլատյացությունը, հատկապես քաղ աքական ելույթներում։ Այս երևույթների դեմ պայքարը Հայաստանի առաջնահերթություններից մեկն էր Նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում և այժմ էլ շարունակում է գտնվել մեր գերակայությունների շարքում»:

ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով նաև Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակին, շեշետեց. «2016թ. նշում ենք Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը: Այս ժամանակահատվածը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում արգասաբեր համագործակցության տարիներ էին: Մի քանի օրից պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը: Գործողությունների նոր ծրագիրը առավել կխթանի բարեփոխումների գործընթացը մեր երկրում»:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors