Վթար եւ վրաերթ Մասիս-Այնթափ ճանապարհին. վիրավորների վիճակը ծանր է
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 5-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթափ ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Այնթափ ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ 2106» մակնիշի 35 TS 836 պ/հ (վարորդ` 37-ամյա Ա. Թ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի 35-ամյա Ա. Մ.-ին եւ բախվել «ԳԱԶ 31» մակնիշի 19 OS 866 պ/հ (վարորդ` 38-ամյա Հ. Մ.) ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հ. Մ.-ին եւ Ա. Մ.-ին: Հ. Մ.-ը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, իսկ Ա. Մ.-ը` «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականները:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



