ԱՄՆ-ում վախճանվել Է քանթրի ոճի երգերի հայտնի հեղինակ Գայ Քլարքը
SOCIETYԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում (Թենեսիի նահանգ) 74 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի հայտնի երգիչ եւ քանթրի ոճի երգերի հեղինակ Գայ Քլարքը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունն Associated Press (AP) գործակալությանը հավաստել Է երաժշտի ներկայացուցիչ Քեյթ Քեյսը:
Երաժիշտը կյանքի օրոք մտել Է քանթրի ոճով կոմպոզիցիաների շատ հեղինակավոր հեղինակների շարքը: Քլարքը գործեր Է ստեղծել այնպիսի հռչակավոր կատարողների համար, ինչպիսիք են Ջոնի Քեշը, Ռիքի Սքագսը, Ջերի Ջեֆ Ուոլքերը, Բոբի Բերը, Վինսենթ Գիլը եւ Ջոն Քոնլին: Նրա ամենահանրաճանաչ հիթերն են համարվում L.A. Freeway-ը, Desperados Waiting for a Train-ը, She Ain't Going Nowhere-ը եւ Texas 1947-ը:
2012 թվականին Քլարքը նվաճել Է ԱՄՆ-ի քանթրի երաժշտության ակադեմիայի մրցանակը: 2004 թվականին նրա անունը գրանցվել Է Նեշվիլի Երգերի հեղինակների փառքի սրահի ցուցակում: My Favorite Picture of You վերջին ալբոմը 2014 թվականին երաժշտին բերել Է ԱՄՆ-ում ամենահեղինակավոր՝ «Գրեմի» երաժշտական մրցանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



