«Հաճախ երազներ եմ տեսնում, որ տղաս հզոր մարդ է լինելու». Լիանա Զուրաբյանը պատրաստվում է մայրանալ (լուսանկարներ)
LIFEԱսմունքող, բանաստեղծուհի Լիանա Զուրաբյանը պատրաստվում է մայրանալ. Այս մասին բանաստեղծուհին առաջինը պատմել է Life.panorama.am-ին եւ տրամադրել նոր կարգավիճակում առաջին լուսանկարները:

Լիանան գտնվում է հղիության 6-րդ ամսում՝ որդին լույս աշխարհ կգա ամռան վերջին.
«Երբ իմացա, որ երեխա եմ ունենալու, անպատմելի զգացողություններ ունեցա: Մայրության բերկրանքը հրաշալի է, նոր կարգավիճակում ավելի հանդարտ եմ դարձել, խաղաղ, բայց նաեւ անասելի զգացմունքային: Այժմ էլ դժվարանում եմ պատմել զգացողություններիս մասին, անընդհատ խոսում եմ որդուս հետ՝ վստահ եմ, որ ինձ լսում ու հասկանում է: Հաճախ երազներ եմ տեսնում, որ տղաս հզոր մարդ է լինելու, առաջ Աստված՝ հուսամ այդպես էլ կլինի»,- պատմեց Լիանան ու հավելեց.
«Գիտակցելով կարգավիճակիս նշանակությունը՝ անընդհատ համապատասխան գրականություն եմ ընթերցում, փորձում եմ անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել: Նաեւ փորձում եմ այս ամիսներին միայն դրական մարդկանց հետ շփվել, հեռու մնալ վատ էներգիաներից: Շատ եմ ուզում, որ բոլոր կանայք զգան այս բերկրանքը, սա հատուկ երկնային զգացողություն է, որը պարուրում է կնոջ ողջ մարմինը: Այն գիտակցումից, որ դու նոր մարդ ես արարում, նոր կյանք ես լույս աշխարհ բերելու, որ ինքդ քեզ մամա ես դարձնելու, լցվում ես շատ խորը երջանկությամբ ու պատասխանատվությամբ»:

37-ամյա բանաստեղծուհին վստահ է, որ հասուն տարիքում երեխա ունենալը մեծ առավելություն է.
«Քույրս բավականին երիտասարդ տարիքում է մայրացել ու հիմա, երբ ես կարող եմ միայնակ բալիկիս հետ խոսել, քույրս ծիծաղում է, բայց եւ խոստովանում, որ երիտասարդ տարիքում այս կարգավիճակի ողջ էությունը չի հասկացել: Հասուն տարիքում կինը ամբողջովին գիտակցում է մայարնալու կարեւորությունը, ամբողջովին չի տրվում զգացմունքներին ու երեւի ճիշտ են ասում, որ հասուն տարիքում ծնննդաբերած կանանց երեխաները խելացի են լինում»,- նշեց նա:
Լիանա Զուրաբյանը պատմեց, որ հարազատները, մտերիմներն ու սաները կիսում են իր երջանկությունը եւ անհամբեր սպասում են փոքրիկի լույս աշխարհ գալուն: Բանաստեղծուհին որոշում է կայացրել՝ մինչ բալիկի ծնունդը ոչ մի իր չգնել, բայց փոխարենը ընկերուհիները արդեն սկսել են զարմիկի համար անհրաժեշտ գնումները.
«Այսօր շատ է հեշտացել, մեկ օրում կարելի է գնել ամեն ինչ: Չգտեմ ինչու՝ որոշեցի մինչ տղայիս ծնունդը ոչ մի իր ձեռք չբերել, բայց ընկերուհիներս ինձնից գաղտնի արդեն սկսել են գնումները, երբեմն ինձ ցույց են տալիս դրանք, բայց պահում են իրենց մոտ՝ սպասելով որդուս ծնունդին»,- պատմեց ապագա մայրիկը:
Շարունակությունն այստեղ:



