Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Վարույթ է ընդունվել դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական գործը

SOCIETY

Դավիթ Մ.-ի կողմից Ռաֆայել Գ.-ին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից առգրավված «Բիզի գրուպ» ՍՊԸ-ի վերաբերյալ առկա կատարողական վարույթների զնն ությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում որոշում է կայացվել ավարտված կատարողական վարույթը վերսկսելու, բռնագանձման ենթակա՝ հիշյալ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին՝ արգելելով տնօրինել և օտարել արգելադրված գույքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայո ւթյան լրատվական ծառայությունից:

2014թ. մարտի 27-ին պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին կազմվել է ակտ և թվով 28 «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենաներն ի պահ են հանձնվել նույն ՍՊԸ-ի տնօրենին՝ պարզաբանելով գույքը վատնելու, թաքցնելու, օտարելու և փոփոխելու դեպքում քրեական պատասխանատվության մասին:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի աշխատակիցների կողմից 18.06.2014թ. և 19.06.2014թ. կատարված ստուգայցերի ընթացքում պարզվել է, որ արգելանքի տակ գտնվող գույքն ի պահ ընդունած անձի կողմից օտարվել է, և թվով 13 «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենաները բացակայում են:

Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում որոշում է կայացվել քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նոր քրեական գործ հարուցելու մասին:

Քրեական գործի ստուգմամբ պարզվել է, որ 24.09.2013թ. պարտապանի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնելուց շուրջ 6 ամիս հետո միայն՝ 27.03.2014թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողի կողմից կազմվել է «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու» ակտ և թվով 28 «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենաներն ի պահ են հանձնվել «Բիզի գրուպ» ՍՊԸ-ի տնօրենին՝ պարզաբանելով գույքը վատնելու, թաքցնելու, օտարելու և փոփոխելու դեպքում քրեական պատասխանատվության մասին:

Բացի այդ, 18.06.2014թ. և 19.06.2014թ. կատարած ստուգայցերի ընթացքում պարզելով, որ արգելադրված գույքն ի պահ ընդունած անձի կողմից օտարվել է, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի աշխատակիցների կողմից այդ մասին հաղորդում կամ զեկուցագիր չի ներկայացվել:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  վճռով «Բիզի գրուպ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ և այդ հիմքով որոշում է կայացվել կատարողական վարույթը կարճելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California