ԱՄՀ-ն կարեւորել է Իրանի տնտեսության ազատականացումը
POLITICSԻրանը պետք Է ամրապնդի իր բանկային հատվածը, կատարելագործի կառավարման համակարգը եւ մասնավորեցնի պետական ձեռնարկությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հանձնարարականներն Է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենի առաջին տեղակալ Դեւիդ Լիփթոնը, որը մայիսի 17-ին ելույթ Է ունեցել Թեհրանում կայացած մամ ուլի ասուլիսում:
«Իրանը պետք Է ամրապնդի իր բանկային համակարգը, եթե նա ցանկանում Է օտարերկրյա ներդրումներ ներգրավել: Անհրաժեշտ Է կատարելագործել կառավարման համակարգը եւ մասնավորեցնել պետական ձեռնարկությունները, ինչը կօգնի ավելի մրցունակ դարձնել տնտեսությունը»,-ԱՄՆ-ի առաջին փոխղեկավարի խոսքը մեջբերել Է PressTV հեռուստաալիքը:
Մասնավոր հատվածի աճի համար Իրանը պետք Է վերացնի հսկողությունը գների նկատմամբ, կրճատի առեւտրի խոչընդոտները եւ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի ներդրումների, արտադրության եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար, ասել Է Լիփթոնը: Բանկային հատվածը «պետք Է ի վիճակի լինի աջակցել այն ձեռնարկություններին, որոնք առավել արտադրողական են ու շահութաբեր»,-հավելել Է ԱՄՀ-ի ներկայիս առաջին փոխղեկավարը, իսկ անցյալում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տնտեսական հարցերով խորհրդականը:
Թեհրան իր այցի ընթացքում նա հանդիպում Է ունեցել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլա Սեյֆի եւ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ:
Ինչպես հայտնել Է «Թասնիմ» գործակալությունը, Վալիուլա Սեյֆը հորդորել Է ԱՄՀ-ին՝ պաշտպանել Իսլամական Հանրապետության վերադարձը միջազգային բանկային համակարգ: Ընդսմին Սեյֆը նշել Է, որ իրանական Կենտրոնական բանկը կանոնավոր շփումներ Է պահպանում ԱՄՀ-ի հետ, եւ հույս Է հայտնել, որ դրանք դրական արդյունք կտան»: Մասնավորապես, նա նշել Է Իրանի եւ ԱՄՀ-ի համագործակցությունը «փողերի լվացման» դեմ պայքարի ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



