Ծիծաղելի է, երբ 40-ամյա կինը փորձում է երևա 20 տարեկան. Բելուչի
LIFEԴերասանուհի Մոնիկա Բելուչին 51 տարեկան է, բայց ցնցող տեսք ունի։ Փորձենք բացահայտել, թե որն է նրա հավերժ երիտասարդության գաղտնիքը.
«20 տարեկանում գեղեցիկ լինելը բնական է, բայց երբ դուք գեղեցիկ եք 35-ում կամ 45-ում, դա արդեն կյանքի ընկալում է»,-ասել է նա։
Գեղեցիկ մարմին
Բելուչին գրավիչ կազմվածք ունի, բայց շատ նիհար չէ։ Դա նրան ընդհանրապես չի հուզում։ Դեռ ավելին, նա չի վարում առոջղ ապրելակերպ, չի օգտագործում առողջ սնունդ ու չի հաճախում մարզասրահ։ Նա սիրում է համեղ ուտել։ Միայն 2-րդ երեխայի ծնունդից հետո է Բելուչին սկսել հետևել սննդակարգին՝ օգտագործելով շատ մրգեր, բանջարեղեն։
Դիմահարդարում՝
Ամենևին պարտադիր չէ, որ Բելուչին շատ շպարվի՝ գեղեցիկ տեսք ունենալու համար։ Առօրյայում նա ընդհանրապես չի շպարվում։ Նա գիտի իր դեմքի առավելություններն ու հաջող կերպով ընդգծում է դրանք։ Նա հիմնականում շեշտը դնում է աչքերի դիմահարդարման վրա։



