Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Ընդունելության քննությունների ողջ գործընթացը կլինի կառավա­րության ուշադրության կենտրոնում. ՀՀ վարչապետ

SOCIETY

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2016թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարը նշել է, որ պետական ավարտական և միասնական քննությունները համապետական նշա­նակության միջոցառում են և գտնվում են  հասարակության ուշադրության կենտրոնում:

«Վերջին տարիներին ընդունելության քննությունների հետ կապված շատ խնդիրներ ստացել են համակարգային լուծումներ:

Մասնավորապես՝ քննությունների անցկացման գործընթացի թափանցիկու­թյան բարձրացումը, համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ գնահատման օբյեկտիվությունը, արդյունքների՝ առանց հապաղելու հրապարակումը հնարավորություն տվեցին հասնելու թերևս ամենակարևորին՝ հասարակության մեջ քննությունների հետ կապված լարվածության նվազմանը և քննությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ վստահության աճին»,- ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը քննական կենտրոնների ղեկավարներին է ներկայացրել իր նկատառումները. «Ինչպես անցած տարի, այս տարի ևս քննությունների ողջ գործընթացը կլինի կառավա­րության ուշադրության կենտրոնում:

Չնայած վերջին տարիներին միասնակ ան քննու­թյունների ժամանակ լուրջ խնդիրներ չեն առաջացել, այնուամենայնիվ, հորդորում եմ ձեզ այս տարի ևս լինել զգոն և կազմակերպված: Քննությունները պետք է ընթանան բացառապես թափանցիկ և արժանահավատ՝ զերծ անօրինական երևույթ­ներից:

Դրա հիմնական պատասխանատուն դուք եք: Քննական կենտրոնի ղեկավարը պետք է գերազանց տիրապետի ողջ գործընթացին, կարողանա հայտնաբերել խնդիրները և արագ լուծումներ տալ դրանց»: Կառավարության ղեկավարը ներկաներին հորդորել է  լինել անաչառ, հանդուրժող և բարեհամբույր  ծնող­ների ու դիմորդների նկատմամբ. «Շատ կ արևոր է, որ քննասենյակում դիմորդը իրեն զգա բարեհաճ մթնոլորտում:  

Ձեր արդյունավետ գործունեությամբ դուք պետք է նպաստեք քննական գործընթացում փոխըմբռնմանը, վստահության և հարգանքի մթնոլորտի ձևավորմանը,  յուրաքանչյուր դիմորդի համար հավասար պայմանների ստեղծմանը՝ իրենց գիտելիք­ները և կարողությունները լավագույն ձևով դրսևորելու համար: Այս առումով միասնական քննությունների անցկացումն այն առանցքային փուլն է, որի արդար կազմակերպումն առողջ մրցակցային պայմաններ կստեղծի դիմորդների միջև և հնարավորություն կտա մեր բուհերը համալրել արժանի ուսանողներով»,- շեշտել  է վարչապետը:  

Նշելով, որ հարցը քննարկվել է ՀՀ Նախագահի հետ եւ անդրադառնալով Նախագահի փետրվարի 12-ի ելույթին ու կառավարության նիստում իր հայտարարությանը ՝  Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվելու հնչեցված  բոլոր ուղղություններով:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է, որ  ընթացակարգով նախատեսված 2016 թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքները  կատարված են  և այդ առումով որևէ խնդիր չկա:

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California