Ադրբեջանում եղբայրը կացնահարելով սպանել է հարազատ եղբորը
SOCIETYԱդրբեջանի Բեյլագանի շրջանի Շահսեվեն-1 գյուղում Խուդայար Մամեդովն ընտանեական վիճաբանության հողի վրա կացնով հարվածներ է հասցրել իր եղբորը` Մահեռամ Մամեդովին:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, բժիշկներին չի հաջողվել փրկել Մահեռամ Մամեդովի կյանքը: Նա մահացել է արյունաքամությունից:
Բեյլագանի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է եղբայրասպանին, տարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 5, հարազատների միմյանց սպանության 9 եւ ամուսինների սպանության 11 դեպք է տեղի ունեցել:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



