Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանին
POLITICSԱյսօր ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր:
Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարեւորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը եւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քառօրյա պատերազմից հետո բազմիցս հանդիպումներ է ունեցել պետական այրերի հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով: Եվ ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտում նա հանդիպում էր ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



