Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Շատերը Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս գնահատել մետրի ու մարդու արժեքը

SOCIETY

Հայկական Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարել են: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում:«Հաղթանակը կամ պարտությունը կախված է նրանից, թե դու ինչ նպատակ ես դրել և արդյոք կարողացել ես հասնել քո նպատակին: Այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետÕ �ն թվով եզրակացոթյուններ անենք, կուրծք ծեծենք և ասենք` մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել Պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիպել եմ, կարող եք հարցնել մեր Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռևս տարիներ առաջ և ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր Զինված ուժերի, Անվտանգության համակարգի առջև, թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում: Այսինքն` ձախողել հակառակոդի ծրագրերը: Կարծում եմ` բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին: Այսինքն, եթե  Զ ինված ուժերը, անվտանգության համակարգն այդ խնդիրը կատարել են, ապա ինչպես ուզում եք դա կոչեք: Ուզում եք ասեք, որ արհեստավարժորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրը, ուզում եք ասեք, որ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը: Արդյունքում` գալիս ենք նրան, որ նրանք խնդիրը կատարել են: Ես համարում եմ, որ մեր Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը կատարել են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, միշտ կարելի է  ժողովրդահաճո հայտարարություններ անել  և ասել, եթե ինձ թույլատրեին, ապա ես կգնայի ավելի առաջ: Ըստ նրա` դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական  գործից:

«Կամ, միգուցե, վառոդի հոտ զգացել են, բայց դրանից հետո հաղթական զեկույցներ չեն տվել, իսկ հիմա ուրիշերի հաշվին ուզում են երևալ շատ մեծ հայրենասերներ և հավերժ պատերազմի կոչ են անում: Մեզ հավերժ պատերազմ պետք չէ: Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության: Մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները: Եվ դրանք կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր փորձում են խնդիրներ, թերություններ գտնել, գործին չեն աջակցում: Նրանց նպատակն իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է&raqu o;,-նշեց նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև տարածքների կորստի մասին խոսակցություններին: «Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, բացի դրանից գոյություն ունի գնահատական: Ինչ-որ մի բան կոցրել ես, բայց այդ մի բանը ինչ նշանակություն ունի մարտավարական, ռազմավարական, հոգեբանական տեսանկյունից: Նախ եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը. հայկական  ուժերը, որպես անվտանգության գոտի, ունեին 800 հազար հա, կորցրել են 800 հա: Մեկ հազարերրոդն էլ չկա: Ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չ ունեն, զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են: Բայց ուզում եմ մի համեմատություն անել: 800 հա, և յուրաքանչյուր հա-ի համար` մեկ զոհ, երկու վիրավոր, ենթադրենք, ճիշտ թվերը իրենք գիտեն: Բայց նույնիսկ, եթե կես զոհ, մեկ վիրավոր, էլի շատ է: Համեմատեք տեսեք, այդ 800 հազար հա-ը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային: Երբ ես ասում եմ, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք մեր զինված ուժերն ի վիճակի էին ստատուս քվոն վերականգնել,  ընտրության խնդիր էր: Արդյո՞ք արժե այդ 800 հÕ ¡-ի համար զոհել ևս  35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը դեռևս շատ ենք ունենալու»,-հավելեց նախագահը:  Նրա խոսքով, շատերը Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Այդպիսի մարդկանց  նա առաջարկում է անձամբ գնալ և վերցնել, ոչ թե ուրիշներին խորհուրդ տալ:

«Պետք է հասկանալ  իրավիճակը և գնահատել արժեքը մետրի ու մարդու: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները»,-հավելեց նախագահը:  

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference