Արծվանիստ գյուղը 1 միլիոն 238 հազար դրամ է փոխանցել Արցախի օգնության ֆոնդին
SOCIETYԳեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղը մտահոգ է Արցախի մեր հայրենակիցներին եւ առաջնագծում կանգնած զինվորների օժանդակելու խնդիրներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, գյուղի կողմից արդեն Արցախի օգնության ֆոնդին է փոխանցվել 1 միլիոն 238 հազար դրամ: «500 հազար դրամ Արցախի օգնության ֆոնդին փոխանցվել է Արծվանիստի գյուղապետարանի աշխատակազմի, 478 հազար դրամ՝ համայնքի բնակիչների, 360 հազար դրամ՝ դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հանգանակած միջոցներով: Բացի այդ, առաջնագիծ ենք ուղարկել սնունդ եւ ծխախոտ: Ունենք նաեւ առաջնագիծ մեկնած մեկ կամավոր: Առաջիկայ ում եւս կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցել առաջնագծում կանգնած մեր զինվորներին, թշնամու հարձակման վտանգի տակ հայտնված մեր հայրենակիցներին»,-նշեց համայնքի ղեկավարը:



