Լրագրողը փորձել է խոչընդոտել հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը
SOCIETYԱրաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ լրագրողի կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ հանձնաժողովի աշխատանքը խաչընդոտելու համար:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Հակոբ Նազարի-Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Երեւան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես ԶԼՄ ներկայացուցիչ եւ ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին, ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի, որը նախատեսում է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



