Ռեստորանում հաշիվը տեսնելուց հետո ինքնասպան է եղել
LIFEՖիլիպիններում հանգստացող Ֆրանսիայի քաղաքացին ինքնասպանություն է գործել, երբ ռեստորանում նրան բերել են իր պատվիրածի հաշիվը՝ 102 դոլար։ Ճիշտ այդքան արժեր 2 շիշ սպիտակ գինին, 4 շիշ գարեջուրը և մեկ ափսե ծովամթերքը։
Տեսնելով հաշիվը՝ 52–ամյա ֆրանսիացին այնքան է զարմացել, որ հեռացել է առանց հաշիվը փակելու։ Մատուցողը փորձել է հասնել նրան, սակայն նկատելով, որ իրեն հետևում են, ռեստորանի այցելուն ցատկել է 3–րդ հարկի պատուհանից։ Այս մասին գրում է NEWSru.com–ը։
Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և մահացել է հիվանդանոցում։ Միջադեպին ականատես ռեստորանի այցելուներն ու անձնակազմը զբոսաշրջիկի պահվածքում հոգեկան խանգարման նշաններ չեն նկատել։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



