Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Ապահովագրական շուկան կարող է հանդիսանալ ՀՀ տնտեսության զարգացման խթան

ANALYSIS
ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները ներառում է բազմաթիվ խնդիրներ ու դրանց լուծումները պայմանավորող առաջարկներ: Այս ենթատեքստում վերջերս առավել բուռն քննարկման առարկա է դարձել գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, ինչը, բնականաբար, պայմանավորված է հսկայական ռիսկերով: Տնտեսագիտական տեսանկյունից ապահովագրությունը ֆինանսատնտեսական համակարգ է, որը թույլ է տալիս մեղմել տատանումների ազդեցությունը տնտեսության վրա՝ այն դարձնելով կայուն։ Սա նշանակում է, որ եթե 10 կամ 20 տարվա կտրվածքով գյուղատնտեսության ոլորտի վնասները ընդհանուր առմամբ 1 մլրդ դոլար են կազմելու, ապա նույն այդ ընթացքում ապահովագրական ընկերությունները պետք է կարողանան նույնքան ապահովագրավճարներ հավաքագրել, ինչը նրանց հնարավորություն կտա փոխհատուցել վնասները։ Որպեսզի պատկերացնենք ապահովագրության գինը, դիտարկենք մի քանի օրինակ։
 
Ավստրալիայում բերքի ապահովագրությունն արժեր ենթադրվող ապահովագրական գումարի 18%-ը Ընդ որում՝ ոչ ոք չի ասում, որ դա թանկ է, քանի որ ապահովագրական ընկերությունները հատուցելու են վնասները։ Ռուսաստանում հացահատիկի ապահովագրությունն արժե 8-11%, անասնապահության ապահովագրությունը՝ 3-5%։ Սրանք ինդիկատիվ գներ են՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում գյուղատնտեսության ապահովագրությունը: Գյուղատնտեսության ապահովագրության դեպքում չենք կարող հույսներս դնել միայն գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարների վրա, իր դերակատարությունը պետք է ունենա նաև պետությունը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ պետությունները մասնակցում են տարբեր չափերով, բայց ոչ պակաս, քան 50%-ով։ Դեպքեր կան, երբ պետությունը գյուղատնտեսության ապահովագրությունում մասնակցում է 70-80%-ի չափով։ Երբ մենք հասկանանք, թե պետությունը տարեկան կտրվածքով որքան գումար է ուղղում երաշտի, ջրհեղեղների, ցրտահարությունների, կարկտի դեմ պայքարին, ապա կկարողանանք մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ չափով է ունակ մասնակցելու գյուղատնտեսության ապահովագրությանը։ Ըստ այդ մասնակցության չափի էլ ապահովագրողները կկարողանան արդեն համապատասխան պրոդուկտներ առաջարկել։
 
Քննարկելով միջազգաին փորձը ու դիտակելով տարբեր երկրների գյուղատնտեսական ապահովագրության համակարգը՝ հստակ կարող ենք ասել, որ այս համակարգի ներդրումը բավական մեծ գումարների հետ է կապված ու ինչու չէ, նաև բավական մեծ ռիսկեր է պարունակում: ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման տեսանկյունից լուծում պահանջող յուրաքանչյուր խնդիր ունի այլընտրանքային լուծումների բազմություն և առանց դրանց էությունը բացահայտելու, լավագույն տարբերակները քննարկելու, հիմնավորման և ընտրության, այդ խնդիրների լուծումների ուղղությունների և միջոցառումների ներկայացումը դառնում է ընդամենը թույլատրելի բազմության թվարկում որոշակի համախմբի խնդիրների համար: 
 
Հայկ Բեջանյան
 
Past.am, վերլուծաբան
IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia