Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական էր Ադրբեջանը բանակցային սեղան վերադարձնելու համատեքստում. քաղաքագետ

POLITICS

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանը բանակցային սեղան վերադարձնելու համատեքստում: Պատասխանելով «Արմ ենպրես»-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում համանախագահող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումը, այդ թվում` համանախագահող երկրների հայտարարությունը՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ, այն համատեքստում, որ դրանում ներառված են ՀՀ նախագահի ներկայացրած նախապայմանների իրագործմանն ուղղված քայլերը, Աբրահամյանը նշեց. «Եթե այս հանդիպումը դիտարկենք Ադրբեջանը բանակցային սեղան վերադարձնելու համատեքստում, ապա ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Պետք է արձանագ րել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ հստակ ամրագրված էին ավելի վաղ հայկական կողմից ներկայացվող առաջնայնությունները. 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտություն, շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ վերջնական համաձայնություն: Առկա է համաձայնություն նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ»:

Աբրահամյանը հիշեցրեց նաև, որ մինչև Վիեննայի հանդիպումը Ադրբեջանը «կատաղի» դիմադրում էր միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման առաջարկին, բայց, ինչպես նկատելի է, այն ուղղակի պարտադրվել է ու Ադրբեջանն ուղղակի այլ ելք չի ունեցել:

Քաղաքագետն արձանագրեց, որ գործընթացի այս փուլում ևս, հայկական կողմի և միջազգային հանրության մոտեցումները հիմնականում ներդաշնակ են, ինչն առավել է ընդգծում Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը: «Անկախ ձեռք բերված պայմանավորվածությունից` պետք է ամրագրել այս պահին ունեցածն ու շարժվել առաջ, հնարավոր բոլոր ճանապարհներով Ադրբեջանին խաղաղություն պարտադրել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe