Արցախում զոհված 20-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր, տան միակ որդին
SOCIETYNews.am-ը գրում է.
Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերում մեկում այս գիշեր զոհված Խաչատուր Հարությունյանը Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղից էր, տան ավագ զավակը: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը:
Խաչատուր Հարությունյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, ծնողները չէին աշխատում, զբաղվում էին հողագործությամբ:
«Իրենից փոքր քույր ունի, դպրոցական է»,- ասաց գյուղապետը:
Խաչատուր Հարությունյանին մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ ցույց էին տվել: Ծնողներն ուրախացել էին՝ իրենց որդու ծառայությունից հրամանատարական կազմը գոհ է:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետեւակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարեւելյան (Հադրութ) եւ արեւելյան (Մարտունու) ուղղություններով, որի հետեւանքով հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Վարդանի Հարությունյանը:



