10 երգեր, որոնք ստիպում են տղամարդկանց արտասվել
LIFE
PRS for Music ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում կազմել է այն երգերի ցանկը, որոնք ստիպում են տղամարդկանց արտասվել։ Այս մասին հայտնում է երաժշտական NME.com պորտալը։
Այսպիսով, ամենասենտիմենտալ է ճանաչվել ՌԵՄ–ի Everybody Hurts ստեղծագործությունը։ Վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Էրիկ Քլեպտոնի Tears in Heaven–ը՝ Քլեպտոնի կատարմամբ, իսկ 3-րդ տեղում է Լեոնարդ Կոենի Hallelujah–ը։
PRS for Music ընկերության ղեկավար Էլիս Ռիչի կարծիքով՝ սենտիմենտալ երգերը ուժեղ էմոցիաներ են առաջացնում՝ ստիպելով արտասվել անգամ ամենաուժեղ տղամարդկանց։
Ամենասենտիմենտալ երգերի տասնյակը.
1. ՌԵՄ - Everybody Hurts
2. Էրիկ Քլեպտոն - Tears In Heaven
3. Լեոնարդո Կոեն -Hallelujah
4. Շինեդ Օ' Քոնոր - Nothing Compares 2 U
5. U2 - With Or Without You
6. The Verve - The Drugs Don't Work
7. Էլթոն Ջոն - Candle In The Wind
8. Բրյուս Սպրինգսթին - Streets Of Philadelphia
9. Թոդ Դունկան - Unchained Melody
10. Ռոբի Ուիլյամս – Angels



