Վիեննայում մեկնարկել է Սերժ Սարգսյան-Ջոն Քերի հանդիպումը
POLITICSTert.am-ը գրում է.
Քիչ առաջ սկսվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ժամանել է Վիեննա: Ավելի վաղ տեղի է ունեցելՆախագահի հանդիպումը Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված մի շարք աշխատանքային հանդիպումների:
Վիեննայում են նաև համանախագահող մյուս երկրների` Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները:
ՄԽ համանախագահները մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել` նշելով. «Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա»:



