Լավրովն ու Քերրին քննարկել են մինսկյան համաձայնագրերի կատարումն ու Սիրիայի իրավիճակը
INTERNATIONAL NEWSՄալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Հարավ-արեւելյան Ասիայի երկրների ընկերակցության կազմակերպած համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, որոնք քննարկել են, մասնավորապես, Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված մինսկյան համաձայնագրերի կատարմանը եւ Սիրիայի իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարություն ներկայացուցիչը, որը նույնպես ամերիկյան պատվիրակության կազմում է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, կողմերը քննարկել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի տիրապետման եւ դրա հնարավոր օգտագործման հետ կապված քայլերը շարունակելու անհրաժեշտությունը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



