Բոլոր մանրամասները «Океан Ельзи» ռոք խմբի երևանյանի համերգի մասին
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Ուկրաինական «Океан Ельзи» ռոք խումբը հունսիս 1-ին համերգ կտա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին BlogNews.am–ի հետ զրույցում նշել է «Mezzo Producion»-ի տնօրեն Անի Սողոյանը:
«Քանի որ այս տարի «Mezzo Producion»-ի համար հոբելյանական է, մենք ուզում էինք մեր հանդիսատեսին տոն պարգևել: Գրեթե մեկ տարի առաջ հարցում էինք անցկացրել և հանրության մեծամասնությունը ցանկանում էր «Океан Ельзи»–ի համերգին: Խմբի երևանյան համերգը համընկնում է, նրանց համերգային շրջագայության հետ, և պետք է նշեմ, որ այն շատ սպասված է հանդիսատեսի կողմից: Խմբի մենակատարը՝ Սվատոսլավ Վակարչուկը, շատ հայամեդ է և նշում էր, որ շատ էր ուզում Հայաստանում համերգով հանդես գալ»:
Անին նշում է, որ խմբի առաջնային պահանջը տեխնիկական ապահովումն էր. «Ցավոք սրտի ռոք համերգի կազմակերպման համար Հայաստանը տեխնիկապես դեռ կաղում է, իսկ մնացած առումով կարող եմ ասել, որ շատ պրոֆեսիոնալ թիմ ունեն: Ինչպես նաև մտավախություններից մեկն էլ, թե որքան են Հայաստանում սիրում և սպասում նրանց, քանի որ առաջին անգամ են այստեղ ելույթ ունենալու»:
Ամսի մեկի համերգին հաշված օրեր են մնացել, իսկ տոմսերը գնալով սպառվում են. «Երբ հայտատարեցինք, որ համերգը լինելու է, միանգամից սկսվեց հետաքրքրվողների հոսքը: Ուրախ եմ նաև, որ մեծ քանակի հյուրեր ենք ունենալու արտերկրից, որը առիթ է Հայաստանում զարգացնել տուրիզմը»:
Խոսելով տոմսերի գնային քաղաքականության մասին՝ Անին նշեց. «Առհասարակ Mezzo Prodaction-ը միշտ փորձում է հնարավորինս մատչելի գնային քաղաքակություն վարի, բայց կան նաև ստանդարտներ, որոնք պետք է հաշվի առնել: Մենք ամեն դեպքում խնդրել էինք հայաստանյան շուկան հաշվի առնել, քանի որ խմբի համերգային տոմսերն ավելի բարձր են: Մենք սահմանել ենք 8000-20.000 դրամ: Մենք ապահովում ենք բոլոր այն ստանդարտները, որը պետք է ռոք համերգի համար»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի




















































