Ռուս զինծառայողները Հայաստանի լեռներում փորձարկում են ռադիոԷլեկտրոնային պայքարի արդի միջոցները
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանում «Ինֆաունա» արդի համալիրի ուսումնասիրման պարապմունքներ են սկսվել ռադիոԷլեկտռրոնային պայքարի ստորաբաժանում նոր ժամանած զինծառայողների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներն անցկացվում են «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ միավորման ռադիոԷլեկտրոնային պայքարի ծառայության պետ փոխգնդապետ Իգոր Պոպովի ղեկավարությամբ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն «Ինֆաունա» ռադիոԷլեկտրոնային պայքարի արդի համալիրների մարտավարական-տեխնիկական, հատուկ եւ ընթացային բնութագրերը:
«Ինֆաունա» համալիրների գործարկուները պարապմունքների ժամանակ «Նավոդչիկ» եւ «Օռլան» անօդաչու թռչող ապարատների համալիրների կիրառմամբ կսովորեն իրականացնել անօդաչուների որոնում եւ կալանում:



