Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Շաբաթական 4 չվերթներով «Qatar Airways»-ը խոստանում է Երևանը կապել աշխարհի 150 քաղաքների հետ

SOCIETY

Հայկական ավիաթռիչքների շուկա է մուտք գործում «Qatar Airways» ընկերությունը` Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ շաբաթական չորս թռիչքներով: Այսպիսով ընկերությունը Հայաստանը կկապի աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ: Ինչպես մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հըուհ Դանլիվինը, դեպի Երևան ուղղությունն իրենց ընկերության այս տարվա 14 նշանակետերից մերն է: «Մենք շարունակաբար զարգացնում ենք ուղևորափոխադրումների մեր ցանցը: Մենք Դոհայի միջոցով Երևանը կարող ենք կապել ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Եվրոպայի հետ` տրամադրելով հարմարավետ թռիչք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Դանլիվինը` ավելացնելով, որ նպատակ ունեն առաջիկայում թռիչքների հաճախականությունը դարձնել ամենօրյա:

Նրա խոսքով` դեպի Երևան չվերթները կիրականացվեն A320 օդանավով` տրամադրելով 2 դասի սպասարկում` 12 նստատեղ բիզնես և 132 նստատեղ էկոնոմ կարգով: Թռիչքի տևողությունը 3 ժամ է: Օդանավը հնարավորություն կընձեռի նաև մինչև 48 տոննա բեռնափոխադրում Երևանից Դոհա, ինչպես նաև ավիաընկերության չվերթների ամբողջ ցանցով: «Բեռնափոխադրումների շուկայում հանդիսանալով ամենամեծ փոխադրողներից մեկը` Հայաստանի արտահանման շուկան կարող ենք կապել աշխարհի 154 կետերի հետ»,-նշեց «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենը:

Գնային քաղաքականությանն անդրադառնալով` Դանլիվինը խոստացավ, որ բարձր որակի ծառայությունները կզուգորդվեն մրցունակ գներով: Նրա խոսքով` իրենց գնային քաղաքականությունը շատ ճկուն է և մեկ թռիչքի ժամանակ կարող է առաջարկվել տոմսերի գների մինչև 30 տարբերակ: «Մենք համաշխարհային կարգի ծառայություններ կմատուցնեք մրցունակ գներով` հնարավորություն տալով Հայաստանի քաղաքացիներին թռչել տարբեր ուղղություններով»,-շեշտեց նա: Ինչ վերաբերում է նրան, թե որքան կարժենա ամենաէժան ու ամենաթանկ տոմսը, ապա ամենաէժանը կսկսվի մեկ եվրո` գումարած սպասարկմաÕ ¶ ծառայությունների ու հարկերի արժեքը, իսկ ամենաթանկի մասին նախընտրեց լռել:

Հըուհ Դանլիվինը տեղեկացրեց, որ «Qatar Airways»-ը ներկայում ունի 13 դուստր ձեռնարկություն և 40 հազար աշխատակից: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանից էլ աշխատակիցներ կհավաքագրեն, այս պահին հայաստանյան անձնակազմը բաղկացած է 7 աշխատակցից:

«Զվարթնոց միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն ուրախություն հայտնեց նման ավիաընկերության հայաստանյան մուտքի համար: Նա նկատեց, որ ինչպես «Qatar Airways»-ը սկզբում կառուցել է օդանավակայանը, հետո ավիաընկերությունը, այնպես էլ իրենք ստեղծել են միջազգային չափանիշներին համապաստախան օդանավական, ենթակառուցվածքները և հիմա պատրաստ են ընդունել նման ավիաընկերության: «Բաց երկնքի քաղաքականության որդեգրումը Հայաստանին հնարավորություն է տալիս կապ հաստատել ամբողջ աշխարհի հետ: «Qatar Airways»-ն էլ թույլ Õ § տալիս ապահովել այդ կապը:  Սա լավ առիթ է ոչ միայն սփյուռքահայերին Հայաստան բերելու, այլև զբոսաշրջիկներին»,-ընդգծեց Մարսելո Վենդեն:

Նրա խոսքով` մեծ թվով մարդկանց Հայաստան բերելու լավագույն խթանը կարող է լինել տարբեր երկրների հետ վիզային ռեժիմների դյուրացումը: «Մենք արդեն երկար ժամանակ աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի շատ երկրների հետ վիզաները դյուրացվեն: Հայաստանը շատ երկրներից դեռ վիզա է պահանջում, մենք պետք է ճկունություն մտցնենք, ինչպես անում է հարևան Վրաստանը` վիզաներ չպահանջելով, որպեսզի զբոսաշրջիկներ ներգրավի»,-ասաց Մարսելո Վենդեն:

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership