Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


«Մարքեթինգ 0 բյուջեով». «SARAJYAN TRAININGS» ընկերության հիմնադիրը՝ ապագա ծրագրերի և համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ համագործակցության մասին

SOCIETY

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «SARAJYAN TRAININGS» ընկերության հիմնադիր Լուսինե Վարդանյանը:

–Ե՞րբ է հիմնադրվել «SARAJYAN TRAININGS» ընկերությունը և ո՞րն է եղել գլխավոր նպատակը: Արդյո՞ք համագործակցում եք միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների և մասնագետների հետ։

–«SARAJYAN TRAININGS» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և առաջնորդվում է«Մաքսիմալ էֆեկտիվ թրեյնինգներ» կարգախոսով: Մեր գլխավոր նպատակն է՝ նոր շունչ հաղորդել ՀՀ բիզնես միջավայրին՝ կազմակերպելով բարձրակարգ բիզնես թրեյնինգներ և սեմինարներ, որոնք վարում են միջազգային ճանաչում ունեցող լավագույն մասնագետները։ Մենք համագործակցում ենք ՌԴ–ում N1 մարքեթոլոգ Իգոր Մաննի, լիդերության և հռետորության լավագույն մասնագետՌադիսլավ Գանդապասի, ոսկերչության ոլորտի N1 մասնագետ՝ Արթուր Սալյակաևի և այլ առաջատարների հետ։

–Ի՞նչ նոր ծրագրեր կլինեն ապագայում։

-Արդեն ունենք պայմանավորվածություն Ռադիսլավ Գանդապասի մենեջերի հետ։ Մնում է՝ որոշենք օրը և սեմինարի թեման: Դրանք հնարավոր է ներկայացվեն արդեն Մաննի սեմինարի ժամանակ:

Մենք աշխատում ենք ռուսական առաջատար «Սիներգիա» բիզնեսի դպրոցի հետ։ Շուտով նրանց հետ բացառիկ ներկայացուցչության պայմանագիր կկնքենք։ Դպրոցն ունի բացառիկ պայմանագրեր այնպիսի համաշխարհային հեղինակություն վայելող փորձագետների հետ, ինչպիսիք են Բրայան Թրեյսին, Ալան Պիզը, Իցխակ Ադիզեսը, Ջոն Շոուլը, որոնց առցանց դասընթացները ՀՀ-ում իրավունք ունի ներկայացնել միայն «SARAJYAN TRAININGS»-ը: Ամենահետաքրքիր պրոդուկտները նրանց մեծամասշտաբ ֆորումներն են՝ «SYNERGY INSIGHT FORUM»–ը և «SYNERGY GLOBAL FORUM»–ը, որոնք տեղի են ունենում տարին մեկ անգամ: «SYNERGY GLOBAL FORUM»-ը ՌԴ և նախկին ԽՍՀՄ երկրների համար բացառիկ հարթակ է, որի ժամանակ ելույթ են ունենում տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ ամբողջ աշխարհից: Այս տարի այն տեղի կունենա նոյեմբերին՝ Մոսկվայում, որին արդեն գրանցվել է 7100 գործարար, իսկ խոսնակները նախնական տվյալներով կլինեն Դալայ Լաման, Գայ Կավասակին, Բոդո Շեֆերը, Դևիդ Ալենը, Լեոնիդ Պարֆյոնովը և ուրիշներ։ Մի խոսքով՝ իրոք «թեժ» է լինելու. աննկարագրելի զգացողություններով, մոտիվացիայով և տպավորություններով լի մի ֆորում։ Այս ֆորումին անպայման կմեկնենք պատվիրակությունով, որի կազմում կարող է ընդգրկվել յուրաքանչյուր ոք, ինչի համար կարող են արդեն դիմել մեզ:

 

-Առաջիկայում ի՞նչ միջոցառում եք նախատեսում կազմակերպել Հայաստանում։

Հունիսի 2-ին Երևանում տեղի կունենա ՌԴ N1 մարքեթոլոգ Իգոր Մաննի սեմինարը: Նա խոսելու է 0 բյուջեով մարքեթինգի 80 գործիքների մասին: Ինչո՞ւ ՌԴ և ոչ թե Եվրոպա կամ ԱՄՆ։ ՌԴ-ն մոտ է մեզ մտածելակերպով: Ռուսաստանում աշխատող գործիքները հաջողությամբ կարելի է ներդնել մեզ մոտ։Ինչո՞ւ Իգոր Մանն։ Նա կարողանում է ապահովել առավելագույն արդյունք շատ հասկանալի և պարզ գործիքներով, ինչն արդեն իսկ խոսում է իր պրոֆեսիոնալիզմի մասին: Իգոր Մաննի սեմինարներին մասնակցել ենք, նրա հետ երկար շփվել ենք, մինչև նրա օգտին ընտրություն կատարելը։

–Ինչո՞ւ «Մարքեթինգ 0 բյուջեով»։

–Այսօր բոլոր կազմակերպություններն անխտիր ունեն մարքեթինգային բյուջեն կրճատելու խնդիր:Սակայն, բյուջեի կրճատմանը զուգահեռ նվազում են վաճառքները, նվազում է նաև շահույթը: Ի. Մանն առաջարկում է գործիքներ, որոնք գումար չեն պահանջում, բայց տալիս են զգալի արդյունք: Ասեմ ավելին։ Նա կներկայացնի, թե որ գործիքը որ շուկայի համար է ավելի կիրառելի՝ մեծ, թե փոքր բիզնեսի համար, ծառայությունների, թե ապրանքի շուկայի համար, որ ոլորտի համար, ինչպես կյանքի կոչել, ով պետք է կատարի առաջադրանքը, ով պետք է վերահսկի, ինչքան կտևի այդ գործընթացը, ինչպիսի տոկոսային աճ սպասել տվյալ գործիքից: Նշեմ նաև, որ նա երաշխավորում է յուրաքանչյուր գործիքի կիրառումից ամենաքիչը 0,5% վաճառքի աճ: Հաշվեք և տեսեք՝ ինչքան ժամանակում կփոխհատուցվի Ձեր ներդրումը: Իսկ եթե օգտագործեք մի քանի գործիք զուգահեռաբա՞ր։ Հիշենք նաև, որ ամեն գործիք մեկանգամյա չէ, այն կարելի է պարբերաբար կիրառել:

Դուք ունեք 2 տարբերակ՝ մասնակցել և գրանցել աճ կամ չմասնակցել ու հետևել, թե ինչպես են Ձեր մրցակիցները գրանցում աճ:

–Մատչելի՞ է արդյոք մասնակցությունը։

–Շատերը կարծում են, որ թանկ է: Բայց եթե համեմատեք մասնակցության արժեքը Ձեր ամսական մարքեթինգային բյուջեի հետ, կտեսնեք, որ սա ամենաարդյունավետ ներդրումն է Ձեր ընկերությունում։

Եթե ավելի մանրամասն հաշվարկենք, ապա 100 000 դրամը եկեք բաժանենք 80-ի (գործիքներ)։ Ստանում ենք 1 գործիքի համար 1 250 դրամ՝ յուրաքանչյուր գործիք՝ ընդամենը 1 250 դրամ: 150 000-ի դեպքում 1 գործիքը կստացվի 1 850 դրամ: Հաշվի առնենք այն, որ ամեն գործիք մինիմում 0.5% վաճառք է ավելացնում: Ընդամենը 1 250 կամ 1 850 դրամով 0.5% վաճառքի աճ: Ի՞նչ եք կարծում, թա՞նկ է։

–Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ոլորտը։

– Ինչպես ասում է Տոնի Ռոբինսը՝ ինքդ պիտի լինես ուժեղ, որպեսզի կարողանաս կարիքավորին օգտակար լինել: Ցանկացած բիզնես պետք է ինքնանպատակ չլինի։ Այն պետք է աշխատի նաև իր պետության և հասարակության զարգացման նպատակով։ Դա է պատճառը, որ երբ որոշեցի սեփական գործ հիմնել, ընտրեցի հենց ուսուցման ոլորտը։ Քանի որ շուկային պետք է ներկայանալ լավ պրոդուկտով, սկսեցի այն որոնել: Դրա որոնման ընթացքում շատ եմ մասնակցել բիզնես-թրեյնինգների: Գտա լավագույն մասնագետներին, և սկսեցի հետևել նրանց: Եղել են սեմինարներ, որոնց շատ էի ցանկանում ներկա լինել, բայց նման գումարներ չէի կարող վճարել, քանի որյուրաքանչյուր որակյալ սեմինարի մասնակցելու համար առնվազն պետք է մեկնել արտերկիր։ Նվազագույնը 1200-ից 2000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, որպեսզի կարողանաս մասնակցել բարձրակարգ սեմինարի: Եվ մի օր էլ որոշեցի, որ ես ինքս կարող եմ այդ ամենը կազմակերպել: Ինչո՞ւ որոշեցի, որ այն կաշխատի ՀՀ-ում՝

1) Բոլորն էլ ցանկանում են քիչ ծախսերով ստանալ ցանկալի արդյունք։ Մասնավորապես՝ այս սեմինարի դեպքում 80 գործիքները հնարավորություն կտան և մեծ բիզնեսին և միջին ու փոքր բիզնեսին կիրառել ու ունենալ արդյունավետ լուծումներ, վաճառքի ավելացում,

2) Նման սեմինարներին և թրեյնինգներին կարելի է մասնակցել միայն ՀՀ-ից դուրս՝ ծախսելով/ներդնելով 1200–ից 5000 ԱՄՆ դոլար մեկ անձի հաշվարկով կամ կազմակերպել կորպորատիվ սեմինար՝ հրավիրելով լուրջ մասնագետի, ինչը նույնպես մեծ գումար արժե։

3) Համոզված եմ, որ պետությունը հզոր է այնքանով, ինչքանով որ զարգացած է դրա բիզնես ոլորտը:ՀՀ-ում կան գրագետ մարդիկ և գրագետ աշխատող կազմակերպություններ, որոնք սովորում են, և լուրջ գումարներ ներդնում իրենց մասնագիտական աճի համար, որը ի վերջո բերում է մրցակցային պայմանների զարգացմանը: Մրցակցությունը բերում է բիզնեսի զարգացմանը: Բիզնեսի զարգացումն էլ բերում է պետության հզորացմանը:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր սրտացավ են, հավատում են, մեր կողքին են, և օգնում են, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում International Media Holding-ի նախագահ՝ Արման Վարդանյանը:

Քննադատելու փոխարեն օգնենք միմյանց, որպեսզի ունենանք ավելի լավ հասարակություն:Յուրաքանչյուր ոք կարող է օգնել կարիքավորի, եթե ինքն անձամբ կայացել է՝ հաղթահարելով այդ նույն կարիքները:

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership