Սպառնալիքների ավելի շոշափելի փուլ ենք թևակոխել Ազատ գետն ու կիրճը անապատացումից փրկելու պատճառով
BLOGԱրուսյան Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սպառնալիքների ավելի շոշափելի փուլ ենք թևակոխել Ազատ գետն ու կիրճը անապատացումից փրկելու պատճառով:
Այսօր արդեն 099-22-22-99 հեռախոսահամարից զանգով չսպառնացին, այլ ուղղակի 3 տղամարդ մտան դեղատուն` ինձ մոտ, փորձեցին տիրական ու սպառնալիքի երանգավորում ունեցող պահվածքով վախեցնել ինձ, թե ստուգողներ են ուղարկելու ինձ մոտ ու չմոռացան միտումնավոր հատուկ շեշտել տղայիս մասին, անպատասխանատու հայտարարություն անելով, որ իմ տղան չի ծառայել հայոց բանակում:
Ի հիասթափություն իրենց` ասեմ, որ իմ տղան ծառայել է հայոց բանակում:
Երբ ես ասացի, որ ոստիկանություն եմ զանգահարելու, արագ հեռացան:
Եկել էին ,,Ջիպ,, մակնիշի մեքենայով /մերսեդես բրաբուս/ մոխրագույն, համարանիշը` 01 TP 001 :
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026



