Վայոց ձորում զոհված զինծառայողը Աղավնաձորից էր, ուներ մեկ երեխա
SOCIETYԻնչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ մայիսի 14-ին, հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացած Արամ Օհանյանը Վայոց ձորի մարզից էր:
Past.am-ին հայտնի դարձավ, որ Արամ Օհանյանը պարտադիր զինվորական ծառայությունից հետո անցել էր պայմանագրային ծառայության:
«Շատ լավ երիտասարդ էր, բոլորին հասնող: Առայժմ դեպքի վերաբերյալ մանրամասներ չգիտենք, ասում են, որ դիպուկահարի կրակոցից է մահացել: Սպասում ենք, որ պաշտոնապես ներկայացնեն»,- Past.am-ի հետ զրույցում ասացին Աղավնաձորի բնակիչները:
Արամ Օհանյանը ամուսնացած էր, ուներ մեկ երեխա:
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Նարեկ Միրզոյան / Past.am
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



