Համասեւանյան աղբահավաք. միացել են նաեւ դպրոցականներ եւ տարբեր խմբեր
SOCIETYՀամահայկական բնապահպանական ճակատն այսօր՝ մայիսի 14-ին, կազմակերպել է համասեւանյան աղբահավաք ակցիա, որի նպատակն է մաքրել աղբից Սեւանա լճի ափամերձ տարածքները:
Աղբահավաքն իրականացվել է Սևանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված և քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն տարբեր տնտեսվարողների կողմից: Ակցիային միացել են բազմաթիվ քաղաքացիներ, դպրոցականներ եւ խմբեր, որոնցից մեկը Հայկական աշխարհագրական նախագիծն է (Armenian Geographic)։
ArmGeo խումբը՝ որպես տարածք, ընտրել էր Արտանիշ թերակղզու ափը, որտեղից էլ մոտ 2 կիլոմետր երկայնքով հավաքել են ափամերձ տարածքի աղբը:
Նշենք, որ այս նախաձեռնության հեղինակներն են Բնապահպանական ճակատի անդամներ Անի Խաչատրյանն ու Լեւոն Գալստյանը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



