«Ուզում եմ, որ դու հորս ու մորս հետ ապրես մի անվտանգ տեղ, որովհետև ես գիտեմ, որ Թալիշի վրա ռումբ է ընկնելու, ես մնալու եմ այնտեղ». ասել էր զոհված Մերուժան Ստեփանյանը (լուսանկարներ, տեսանյութեր)
PHOTO168.am-ը գրում է.
Արցախում զոհված զինծառայող Մերուժան Ստեփանյանը (ծնվել է 1993թ.) ծառայել է Թալիշում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Մերուժանը ծառայության էր անցել Արցախում: Ապրիլի 2-ին Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն, ժամը 5-ի սահմաններում, զանգել է որդուն: Նա մորը հորդորել է իրեն լավ նայել՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, որ էլ չզանգի: Հետո մայրը որդուն հաղորդագրություններ է գրել, բայց բոլորն անպատասխան են մնացել:
Մերուժանը ծնվել է, մեծացել Գյումրիում: Հայրը ևս զինվորական է, իսկ մայրը երկար տարիներ աշխատել է դպրոցում:
«Չգիտեի, որ այդ պահին արդեն իմ տղան ընկել էր հերոսի մահով»
Մերուժանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը, ասում է՝ դեռ մանուկ հասակից որդուն հարմար առիթների դեպքում տարել է զորամաս, որդին շփվել է զինվորականների հետ, որոնցից շատերի հետ մտերմացել է, սիրել զինվորական գործը, որոշել զինվորական դառնալ. «Ընթացքում. որպես ծնող՝ բազմաթիվ անգամներ զրուցելով նրա հետ. հարցնում էի՝ արդյոք ճի՞շտ ընտրություն է կատարում, արդյոք պատրա՞ստ է ամեն ինչի՝ տեսնելով իմ ծառայությունը, իմ աշխատանքի բնույթը: Հարցնում էի՝ արդյոք պատրա՞ստ է մինչև վերջ ծառայել: Վստահորեն պատասխանում էր, որ համոզված է: Այդպես որոշեց ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




















































