Քիմ Քարդաշյանի խորթ հայրը նորից ուզում է տղամարդ դառնալ
LIFEStyle.news.am-ը գրում է.
«Քարդաշյանների դինաստիան. ամերիկյան թագավորական ընտանիքի հակասական հաջողությունը» գրքի հեղինակ Յեն Հելփերինը պնդում է, որ Քեյթլին Ջենները դիտարկում է նորից սեռափոխ լինելու տարբերակը, հայտնում է The Wrap-ը։
Հելփերինը հարցուփորձ է արել Ջենների ծանոթներին եւ ընտանիքի բարեկամներին։ Նրա խոսքով՝ շատերն են ասում, որ տրանսգենդեր աստղն արդեն զղջում է սեռը փոխելու համար եւ մտադիր է վերադարձնել տղամարդու մարմինը։ Կենսագիրը նաեւ հայտնել է, որ Ջենները նախկինի պես հետաքրքրվում է կանանցով եւ ուզում է գտնել իր կյանքի կեսին։
Քեյթլին Ջենների ներկայացուցիչը Հելփերի պնդումները կեղծիք եւ ապուշություն է որակել, որոնք մեկնաբանության արժանի չեն։
«Քարդաշյանների դինաստիան. ամերիկյան թագավորական ընտանիքի հակասական հաջողությունը» գիրքը լույս էր տեսել 2016թ. փետրվարին։
Ջենները հայտնել էր սեռափոխության մասին 2015թ. հունիսին։ Նա նախկին անունը Բրյուս է։ 2013-ին նա ամուսնալուծվել էր կնոջից՝ Քրիս Ջեններից եւ որոշ ժամանակ անց հայտնել էր, որ պատրաստվում է փոխել սեռը:



