Հայուհիներ, ովքեր Հայաստանն են ներկայացրել գեղեցկության միջազգային մրցույթներում (լուսանկարներ)
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Հայուհիներն իրենց գեղեցկությամբ փայլում են ոչ միայն հայկական, այլ նաեւ միջազգային հեղինակավոր մրցույթների բեմահարթակներում։ Հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր ծայրերում անց են կացվում գեղեցկության բազմաթիվ միջազգային մրցույթներ, որտեղ իրենց մասնակցությունն են ունենում նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։
Wnews.am-ը ներկայացնում է վերջին տարիներին գեղեցկության միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնող հայ գեղեցկուհիներին.
17-ամյա Դայանա Դավթյանը նախորդ տարի Հայաստանն էր ներկայացնում Վրաստանում անց կացվող «Միսս մոլորակ 2015» մրցույթին, որում արժանացել է «Միսս էլեգանտություն» տիտղոսին՝ այդպիսով ճանաչվելով մոլորակի ամենաէլեգանտ աղջիկը։ Այժմ երիտասարդ գեղեցկուհին որպես մոդել է հանդես գալիս նորաձեւության ցուցադրություններում։
Նախորդ տարի գյումրեցի 27-ամյա Լիլիթ Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրեց Վիեննայում անց կացվող «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթում։
Լիլիթը գեղեցկության տիտղոսի համար պայքարող 92 մասնակիցների մեջ հայտնվել է լավագույն ութնյակում, իսկ «Տաղանդներ» կոչվող փուլում ներկայացրել է իր նկարչական տաղանդը, արդյունքում՝ I am woman of the Earth աշխատանքով Լիլիթը հայտնվել է լավագույն հնգյակում:
Նշենք, որ Լիլիթը հաղթող է ճանաչվել 2015-ին տեղի ունեցած «Թոփ մոդել Հայաստան» մրցույթում։
Նախորդ տարի Չինաստանում կայացած «Միսս գլոբ» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց Աննա Դեմիրխանյանը։ Նշենք, որ Աննան ամուսնացած է եւ ունի դուստր։
Նա զբաղվում է մոդելային կարիերայով։
Նախորդ տարի Թերեզա Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրեց Չինաստանում կայացած «Miss Model Of The World» մրցույթում։ Թերեզան նաեւ մասնակցել է «World Miss University» միջազգային մրցույթին, որն անց է կացվել Պեկինում։
Այս տարի մոդել Ռիփսիմե Սարգսյանը Հայաստանը ներկայացրեց Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո քաղաքում կայանացած ամենամյա միջազգային «Festival International of Beauty Millennium 2016» մրցույթում եւ հաղթող ճանաչվեց։
Մոդել Շուշան Երիցյանն այս օրերին Հայաստանն է ներկայացնում Բոդրումում անց կացվող «Միսս 7 մայրցամաք» միջազգային մրցույթում։ Մինչ այս նա մասնակցել է նաեւ Չինաստանում կայացած «Queen of Brilliancy International 2014» գեղեցկության միջազգային մրցույթին։
Մոդել Կառա Ղազարյանն այս տարի Հայաստանն է ներկայացրել Չինաստանի Դոնգուան քաղաքում կայացած «Միսիս Աշխարհ-2016» գեղեցկության մրցույթում։ Նա մրցույթի հովանավորների կողմից ստացել է «Մրցույթի ամենագեղեցիկ մասնակից» մրցանակը:




















































