Լեհաստանում գնացքավարը բեռնատարի հետ բախումից վայրկյաններ առաջ հասցրել է փրկել ուղևորներին (տեսանյութ)
LIFEԼեհաստանում Պոզնան-Վոնգրովեց երթուղով ընթացող գնացքի մեքենավարը որոշել է չարգելակել, երբ շրջադարձի ժամանակ տեսել է գծերի վրա կանգնած բեռնատարը, գրում է Корреспондент-ը:
Մեքենավարը դուրս է վազել խցիկից բախումից մի քանի վայրկյան առաջ և զգուշացրել ուղևորներին, որ անհրաժեշտ է պառկել գետնին։
«Ես դուրս վազեցի խցիկից և հրամայեցի ուղևորներին պառկել գետնին: Ես վստահ էի, որ դա նվազագույնի կհասցնի հնարավոր վնասվածքները»,- այսպես է մեկնաբանել իրավիճակը գնացքավար Մատեուշ Շիմանսկին:
Գնացքը բախվել է բեռնատարին և շարունակել ընթացքն ըստ իներցիայի`առանց ռելսերից դուրս գալու: Բախման հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Փորձագետները մեքենավարի որոշումը ճիշտ են համարում, քանի որ վարքականոններն արգելում են կտրուկ արգելակումը շրջադարձի ժամանակ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



