Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Տարածքային կառավարման և զարգացման նախարարն այցելել է Շիրակի մարզ

SOCIETY

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մայիսի 13-ին  աշխատանքային հերթական այցով  Շիրակի մարզում էր: Նախարարի մարզային այցելության առաջին կանգառը Գյումրիում էր, որտեղ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, մարզպետարանի ղեկավար  կազմի հետ քննարկվել են մարզի հրատապ խնդիրներին` մասնավորապես խմելու ջրի մատակարարման և կոյուղ ու համակարգը պետությանը հանձնելու գործընթացին, ինչպես նաև մարզի բժշկական կենտրոններում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադարձ է կատարվել բնակարանաշինությանը և երկրաշարժից անօթևան դարձած  քաղաքացիներին հատկացված  բնակարանների սեփականաշնորհման հարցին: Նախարարին տեղեկացվել է, որ ներկայումս  քաղաքացիների մոտ ակտիվություն է նկատվում բնակարանների սեփականաշնորհման գործընթացներում: Դավիթ Լոքյանը հանձնարարել է մշտական ուշադրության տակ պահել այդ գործընթացը` այն սահմանված ժամկետում` մինչև դեկտեմբերի 1-ը ավարտելու նպատակով: Քննարկվել է նաև Ախուրյանում  երեք կիսակառույց  բազմաբնակարան շենքերի շինաշխատանքների կազմակերպման հարցը. նախատեսվում է աշխատանքները սկսել հուլիսի վերջերից: Այդ առնչությամբ նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ:   

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Դավիթ Լոքյանը եղել է նաև Թորոսգյուղ, Աշոցք, Բերդաշեն, Ամասիա համայնքներում, խորհրդակցություններ անցկացրել տարածաշրջանի համայնքապետերի, ավագանու անդամների հետ  համայնքների խոշորացման  գործընթացների շուրջ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  ներկայացուցիչը:   Նախնական տարբերակով առաջարկվում է խոշորացման համար ընտրել համայնքային 4 փունջ՝ Թորոսգյուղ, Աշոցք, Բերդաշեն, Ամասիա  կենտրոններով: ԳՄՀԸ կողմից իրական ացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում խոշորացվող համայնքային  մի շարք կենտրոններում  կբացվեն Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: Նախարարը նշել է, որ խոշորացման հիմնական նպատակը կառավարման առավել արդյունավետ համակարգ ստեղծելն է։ «Հասարակության սպասումները տեղական ինքնակառավարման համակարգից այսօր ավելի շատ են, սակայն  իրականությունն այն է, որ նյութատեխնիկական, ֆինանսական միջոցների, մարդկային ռեսուրսների  սահմանափակ լինելու պատճառով փոքր բյուջե ունեցող համայնքները ի  վիճակի չեն որակյալ ծառայություններ մատուցել իրենց համայնքներում:  Համայնքների խոշորացումը կհանգեցնի  մարդկային ռեսուրսների, ենթակառուցվածքների, ֆինանսական միջոցների համախմբման, ինչն էլ կնպաստի ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը, ֆինանսական կարողությունների հզորացմանը,  ինչպես նաև  տարբեր ծրագրեր  իրականացնելու հնարավորությունների ստեղծմանը»,- իր խոսքում մասնավորապես նշել է Դավիթ Լոքյանը` հավելելով, որ  խոշորացված համայնքների  զարգացման համար տարբեր միջազգային կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել   ֆինանսական աջակցության ծրագրեր իրականացնելու` ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանն: Խոսելով ՏԻՄ-երի զարգացման ուղղությամբ նախկինում կատարված աշխատանքի մասին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է, որ ձեռքբերումների կողքին դեռևս շատ անելիքներ կան: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքներում հնարավոր տնտեսական նախաձեռնություններին վերաբերող հարցեր, ներկայացվել է պետության կողմից որդեգրած տարածքների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Նախարարի խոսքով, տարեկան 50 մլրդ դրամ դոտացիա է ուղղվում համայնքային խնդիրներին, սակայն դրանց բաշխման հիմքում դրված գործիքները բավարար չեն համայնքների միջև անհամաչափությունները վերացնելու համար: Նախատեսվում է բաշխումը կատարել` հիմքում դնելով նաև յուրաքանչյուր համայնքին բնորոշ ռիսկային գործոնները, օրինակ` Երևանից հե ռավորությունը, բարձր լեռնայնությունը և այլն: 

Բերդաշեն համայնքում նախարարն այցելել է նաև գյուղի դպրոց, որը հրդեհվել էր, և երեխաների մի մասը դպրոց է հաճախում հարևան Զորակերտ գյուղ: Նախարարը ծանոթացել է հիմնախնդրին և խոստացել հարցը քննարկել համապատասխան կառույցների մասնակցությամբ:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League