Մեթոդներ, որոնք կօգնեն սոխը կտրատելիս խուսափել արցունքներից.Tert.am
LIFEՄեզանից շատերին ծանոթ է այն տհաճ զհացողությունը, որը առաջանում է սոխը կտրատելիս: Այն առաջացնում է աչքերի տհաճ այրոց ու դառնում արցունքների առաջացման պատճառ:
Ինչու են մարդիկ «լացում», երբ կտրատում են սոխը
Ամերիկացի քիմիկոս Էրիկ Բլոկը հաստատում է, որ սոխը կտրելիս անջատվում է նրա պարունակած «Լակրիմատորը»(լատ. Lacrima- արցունք): Այդ նյութը ցնդող է և, աչքի մեջ ընկնելով, առաջացնում է թույլ խտության ծծմբաթթու:
Սակայն գոյություն ունեն մեթոդներ, որոնց կիրառման դեպքում հնարավոր է խուսափել կամ նվազեցնել արցունք առաջացնող «վնասակա» գազի կուտակումը:
Լավագույն «հնարքները», որոնք թույլ կտան կտրատել սոխը առանց արցունքների
• 1-ին հնարքը, որը կօգնի խուսափել «արցունքի» առաջացումից, դա սոխի կտրատման համար նախատեսված խոհանոցի տախտակի վրա կիտրոն քսելն է: Այդ ամենից հետո կարող եք հանգիստ կտրատել սոխը, չվախենալով, որ այն կարող է դառնալ արցունքների առաջացման պատճառ: Այդ հնարքը թույլ չի տա նաև սոխի ուժեղ հոտը ներծծվի տախտակի մեջ:
• Եթե պատրաստվում եք սոխ կտրատել, ապա այն դանակը, որով դա կատարելու եք՝ 15 րոպե դրեք սառցախցիկում, վստահ եղեք, որ սառը դանակը կլուծի այդ խնդիրը:
• Եթե սոխը կտրատեք սրված, սուր դանակով, ապա արցունքներ առաջացնող գազն ավելի քիչ կարտազատվի:
• Սոխի կտրատման ժամանակ միացրած օդահան կափույրը(вытяжка ) և կապահովի դրական արդյունք:
• Օդահան կոփույրի բացակայության դեպքում, կարող եք սոխը կտրատել այն տեղում, որտեղ լավ է օդափոխությունը կամ առկա է տարանցիկ քամի: Այդ դեպքում օդի հոսանքը կտանի «վնասակար» գազը:
• Կարող եք գոնե մեկ ժամ սառնարանում սառեցնել գլուխ սոխը, որը պատրաստվում եք կտրատել: Այդ դեպքում կկարողանաք այն առանց արցունքների կտրատել:
• Սոխը կտրատելիս ժամանակ առ ժամանակ դանակը ընկղմեք սառը ջրի կամ քացախի մեջ: Դա շատ պարզ «հնարք» է, և օգնում է միայն մասամբ: Այդ դեպքում կկարողանաք խուսափել առատ արցունքահոսությունից:
• Սոխը կտրատելիս, հետևեք որ դանակը լինի հարթ և ոչ թե ատամիկներով, քանի որ ատամիկներով դանակով սոխը կտրատելու դեպքում արցունքաբեր գազն ավելի արագ է արտազատվում և բացի այդ պրոցեսը կտրատման ավելի երկար է տևում:
• Ջուրը օգնում է չեզոքավնել արցունք առաջացնող այդ գազը: Այդ պատճառով սոխը կտրատելիս ձեր կողքին դրեք ջրով լի տարա:
• Սոխը կարող եք կտրատել եռացող ջրի մոտ, քանի որ գոլորշին ևս շատ լավ լուծում է սոխի արցունքաբեր գազը:
• Սոխը կտրատելիս կարող եք կրել արևային կամ լողի համար նախատեսված ակնոցներ: Դա թույլ կտա խուսափել աչքերի այրոցից և դուք կկարողանաք սոխը հանգիստ կտրատել: Ներկայումս գոյություն ունեն նաև սոխի կտրատման համար նախատեսված հատուկ ակնոցներ:
• Կարող եք սոխը նախ կտրատել խոշոր կտորների, որից հետո այն մի քանի րոպե դնել եռացող ջրի մեջ, որից հետո կարող եք հանել ու ձեր ուզած տեսքով կտրատել՝ առանց արցունքի առաջացման:



