Նրանք, ովքեր թեկուզ տեսական հնարավորության ունեն կոռումպացված իշխանավորների տեղը զբաղեցնելու, նրանցից ոչնչով լավը չեն.«Առավոտ»
POLITICSՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ես գիտեմ, թե որքան կոռումպացված են, անկուշտ են մեր իշխանությունները, և որքան են նրանց ուղեղները ճարպակալած։ Դրա մասին այսօր էլ արժե խոսել, բայց՝ ա/ դա 100-րդ անգամ կրկնելով՝ նրանց հեռացմանը չես հասնի, բ/ նրանք, ովքեր թեկուզ տեսական հնարավորության ունեն նրանց տեղը զբաղեցնելու, իմ կարծիքով, նրանցից ոչնչով լավը չեն։ Բայց ամենակարևորն այն է, որ այս բոլոր խնդիրների քննարկումը չպիտի տարածվի զուտ ռազմական թեմաների վրա։ Ապրիլի 1-4-ը դա բոլորը հասկանում էին, հիմա, երբ իրավիճակը ռազմաճակատում փոքր-ինչ հանդարտվել է, մեզանից շատերը դարձյալ սկսեցին կրկնել Արցախ-Ադրբեջան պատերազմի վերաբերյալ հակառակորդի քարոզչության թեզերը՝ երբեմն ղեկավարվելով ազնիվ, իսկ երբեմն ՝ ոչ այնքան ազնիվ նկատառումներով։ Երևի մտածում են, որ հիմա արդեն կարելի է։ Մյուս կողմից էլ՝ պետք է ընդունել, որ Հայաստանն այլ ելք չունի, քան ունենալ կարծիքների լայն սպեկտր՝ բոլոր, անխտիր բոլոր թեմաներով»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



