Ռուսաստանը թույլ չի տա լայնածավալ ռազմական հակամարտությունների բռնկումը. Պուտին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ձեռնարկում է ամեն բան լայնածավալ ռազմական հակամարտություններ թույլ չտալու համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իհարկե մենք մեր կողմից կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պահպանենք ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, որը ռազմական հակամարտությունների կանխման ամենակարեւոր երաշխիքն է։ Հակամարտություններն իրենց հետեւանքներով անխոս համեմատելի չեն այն թեժ կետերի հակամարտությունների հետ, որոնց մասին մենք գիտենք։ Ահա դա մենք չենք կարող եւ չպետք է թույլ տանք»,- ասել է Պուտինը զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



