Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Օֆշոր եզրույթի հետքերով

BLOG

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին մի քանի տարիներին հայ հասարակության շրջանակներում և մամուլում բավականին տարածված և քննարկվող թեմաներից է դարձել «օֆշոր» հասկացությունը: Ոմանք խոսում են այդ երևույթի մասին, իրականում, սակայն, չիմանալով եզրույթի բուն իմաստն ու նշանակությունը:
Օֆշոր բառն առաջացել է անգլերեն offshore բառից, որը նշանակում է «ափից մի քիչ հեռու գտնվող»: Օֆշորային են համարվում այն տարածքները, որտեղ օրենսդրությունը բիզնեսին ազատում է հարկերից:
«Օֆշոր» եզրը առաջին անգամ կիրառվել է 1950-ակաների, վերջին ԱՄՆ արևելյան ափի թերթերից մեկում։ Խոսքը մի ֆինանսական կազմակերպության մասին էր, որն իր գրանցման վայրը փոխելու միջոցով խուսափել էր կառավարության վերահսկողությունից։

Օֆշորային սխեմաների կիրառումը նոր երևույթ չէ։ Հին Աթենքում, երբ մտցվեց երկտոկոսանոց ներմուծման և արտահանման հարկ, հույն և փյունիկեացի վաճառականները սկսեցին քսան մղոնով շրջանցել Աթենքը. որպես հարկային ապաստան սկսեցին օգտագործել մոտակա կղզյակները, ուր ապրանքները բերում էին մաքսանենգ ճանապարհով՝ առանց հարկեր և տուրքեր մուծելու։
15-րդ դարում անգլիացի վաճառականները բուրդ ներմուծելիս ավելի հարմար էին գտնում բուրդը ներմուծել ու վաճառել Ֆինլանդիայում, որտեղ մաքսային տուրքերը, ի տարբերություն Անգլիայի, բավականին ցածր էին։
ԱՄՆ-ում հարկերից խուսափելու պատմությունն սկսում է 18-րդ դարից։ Անգլիայի պարտադրած ներմուծման հարկից խուսափելու համար վաճառականները փորձում էին իրենց գործունեությունն իրականացնել Լատինական Ամերիկայով։

Ժամանակակից օֆշորային գոտիների նախատիպ դարձավ Շվեյցարիան։ Ստեղծվեցին դրամի փոխանակման կենտրոններ, ներդրվեցին ֆինանսական գաղտնիության ինստիտուտներ, ինչն էլ օտարերկրյա կապիտալի համար հարմար ապաստարան ստեղծեց։

Օֆշորային գոտիները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբերի.

1. Կղզի օֆշորներ, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների, Կարիբյան ծովի ոչ մեծ կղզիներ և կղզիների խմբեր: Դրանց հիմնական առանձնահատկությունը հարկերի իսպառ բացակայությունն է: Այս գոտիներում գրանցված ընկերությունները, սակայն, հաճախ ունենում են կասկածելի վարկ ու ցածր համարում.

2. Եվրոպական օֆշորային գոտիներ, որոնք ունեն անհամեմատ բարձր կարգավիճակ և օֆշորային ընկերության տարեկան սպասարկումը կարող է արժենալ տասնյակ հազար դոլարներ: Այս երկրներն ունեն հարկային արտոնություններ գործունեության որոշակի տեսակների համար: Այս գոտիները չի կարելի է համարել լիարժեք օֆշոր, քանզի կան հարկեր, պարտադիր է հաշվապահական հաշվառումը:

3. Մի քանի վարչատարածքային գոյացություններ, որտեղ հարկային հատուկ ռեժիմ է գործում, օրինակ՝ ԱՄՆ որոշ նահանգներում, Մալայզիայում և այլն:

Հատկանշական է, որ մի շարք գնահատականներով, համաշխարհային օֆշորներում կենտրոնացված դրամական միջոցների ծավալը, ընդհանուր առմամբ, կարող է կազմել 31 տրիլիոն ամերիկյան դոլար:
Օֆշորների օգնությամբ հարկային վճարումների օպտիմալացմամբ են զբաղվում այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսին են Google-ը, Microsoft-ը, General-ը, Electric-ը, Pfizer-ը, General Motors-ը և այլն:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards