Բակո Սահակյանը Մատաղիսում քննարկել է վերականգնման հարցերը
SOCIETYԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Քննարկվել են ավանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է ավանին եւ նրա բնակիչներին՝ կարեւորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել եւ արարել հայրենի բնակավայրում:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



