Ավստրալացիներն աշխարհի ամենահարբեցող ազգերից են
LIFEԱվստրալացիներն ամենաշատ ոգելից խմիչք օգտագործող ազգերից են։ Նման տեսակետ են հայտնել Թմրանյութերից և ալկոհոլից կախվածության ուսումնասիրության ազգային կենտրոնի մասնագետները։ Ըստ նրանց տվյալների՝ կանաչ մայրցամաքի բնակչության 22 տոկոսը կամ շուրջ 3,5 մլն մարդ ալկոհոլից կախվածություն ունի։
Ռիսկի խմբում, առաջին հերթին, ուժեղ սեռի ամուրի ներկայացուցիչներն են։ Ավելի սթափ կենսակերպ են վարում ներգաղթյալները։ Նման խնդիրներ, ըստ ավստրալացի գիտնականների, ունեն Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի բնակիչները։
Ռուսաստանն ու Իռլանդիան նույնպես մտել են «սև ցուցակ», չնայած այդ երկրներում նմանատիպ ուսումնասիրություն չի անցկացվել։
Ավստրալիայում առողջ կենսակերպի կողմնակիցները տագնապ են հնչեցրեցին երկու տարի առաջ, երբ երկրում գինին դարձավ ջրից էժան։ Այդ ժամանակ, ի ուրախություն սպառողների, լիկյորի ամենախոշոր մատակարարներից մեկի բոլոր խանութներում հայտնվեց «Շարդոնե»՝ մեկ շիշը ընդամենը ավստրալական 2 դոլարով (մոտ 600 դրամ)։



