Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքների մեծ մասն արված է

SOCIETY

 ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքների մոտ 98%-ն արդեն ավարտված է: Անձրևային եղանակի պատճառով աշխատանքները ձգձգվում են միայն Գորիս-Կապան և Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածներում: Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհը սպասարկում են երկու կ ազմակերպություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

42 կմ երկարություն ունեցող ճանապարհի 10,5-34,2կմ հատվածը սպասարկում է «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Բարենպաստ եղանակի դեպքում ընկերության աշխատակիցներն այս ճանապարհահատվածում օրական իրականացնում են մոտ 400քմ փոսային նորոգման աշխատանքներ։ «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ Վլադիմիր Սահակյանի խոսքով՝ այս պահի դրությամբ՝ գործի մոտ 95%-ն արդեն ավարտված է: «Կատարվել են մոտ 4000քմ փոսային նորոգման աշխատանքներ: Ձեռնարկությունը ապահովված է բոլոր անհարժեշտ մեքենա-մեխանիզմներով, խանգարող միակ հանգամանքը անձրևներն են»: Այս ճ անապարհով անցող վարորդները փաստում են՝ մեծ աշխատանք է կատարվում: Արդյունքն արդեն իսկ նկատելի է. «Գոհ ենք, շնորհակալ ենք: Ես շուտ-շուտ եմ Դիլիջան գնում։ Ինչքան գնում էի՝ գալիս, ավտոյի վրա գործ էր լինում, անիվ էր տրաքում։ Ճամփա չկար ընդհանրապես: Հիմա ինչ սարքել են, արագ գնում ենք՝ գալիս, պրոբլեմ չկա»։ «Ամենօրյա իմ ճանապարհն է, որ սենց լինի էլ բողոք չկա: Արագ տեմպով էլ գործ են անում են»,- ասում են վարորդները:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհի հաջորդ՝ 34,2-42 կմ հատվածի սպասարկման աշխատանքներն իրականացնում են «Հաղարծին» ՓԲ ընկերության աշխատակիցները: Այստեղ աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտված է, մնում է նորոգել մոտ 500 քմ ճանապարհահատված։ Ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Վասիլյանը նշում է, որ բարենպաստ եղանակի դեպքում՝ շաբաթվա վերջում գործը կավարտեն. «Ընկերության տեխնիկական պարկը հագեցված է։ Փոսային նորոգումների աշխատանքները ժամանակին, որակով ավարտելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկան ունենք»։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները հսկում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը: ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման բաժնի պետ Հրաչյա Բաղդասարյանի խոսքով՝ փոսային նորոգման աշխատանքներին գնահատական տալուց առաջ պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, թե ինչպիսի ճանապարհի վրա են ընթանում բարեկարգման աշխատանքները: Եթե ճանապարհը 15 և ավելի տարիներ չի հիմնանորոգվել, փոսային նորոգման աշխատանքները չեն կարող ցանկալի արդյունք տալ. &la quo;Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին առաջացած մեծ ծավալի փոսերի պատճառը երկար տարիներ՝ մոտ 14 տարի, չհիմնանորոգվելն է: Այդ հիմնանորոգումն էլ՝ շատ մեծ վերապահումով կարելի է հիմնանորոգում անվանել: Այն ժամանակ, «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ ընդամենը մեկ շերտ ասֆալտ է արվել ճանապարհին, որը լավագույն դեպքում 4-6 տարի է ծառայում։ Ընդհանրապես, համաձայն նորմերի՝ 15-17 տարին մեկ ճանապարհը պետք է ամբողջությամբ հիմնանորոգվի։ Նշենք, որ զուգահեռ ավարտին են մոտենում նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները: Դրանց ավարտից հետո ճանապարհաշինարարները կիրականացնեն կողնակների հարթեցման, վնասված արգերլափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և ճանապարհային նշանները թարմացնելու աշխատանքները:

 

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership