«Ջեբհաթ ան Նուսրա»-ի առնվազն 16 հրամանատարներ են ոչնչացվել Սիրիայում. Reuters
INTERNATIONAL NEWS«Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի մեջ մտնող «Ջեբհաթ ան Նուսրա» սիրիական խմբավորման հրամանատարական կազմի առնվազն 16 ներկայացուցիչներ են ոչնչացվել ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Հարվածը հասցվել Է այն վայրին, որտեղ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի հրամանատարների խորհրդակցություն Էր անցկացվում: Այն ընթանում Էր Սիրիայի հյուսիս-արեւելքի Իդլիբի նահանգում ծայրահեղականների կողմից գրավված Աբու ադ Դուհուրի նախկին ռազմական օդանավակայանի տարածքում:
Առայժմ պարզ չԷ, թե որ երկրի օդուժն Է անցկացրել այդ գործողությունը, քանի որ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի դիրքերին հարվածներ են հասցնում ինչպես Ռուսաստանը, այնպես Էլ ԱՄՆ-ը, նշում Է Reuters-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



