Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ԱԳՆ-ն, զենքի էմբարգոն և իրականությունը

ANALYSIS

Երբեմն տպավորություն է, թե մեր պետական այրերը պաշտոնապես հայտարարում են ինչ-որ բան` քաջ գիտակցելով, որ դա երբեք չի լինելու: Թե ում զարմացնելու միտումով է դա արվում, անհայտ է: Օրինակ՝ Հայաստանի փոխարտգործնախար Շավարշ Քոչարյանը հետաքրքիր հայտարարություն է արել, որ կողմ է «տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին»:

Հարկ է նշել, որ էմբարգոյի առարկան ինչ-որ ապրանքի ներմուծման և արտահանման արգելքն է, այլ կերպ ասած, արգելվում է զենքի առևտուրը: Բայց զենքի էմբարգոն անպայմանորեն չի ենթադրում, որ էմբարգոյի տակ հայտնված երկիրն ինքնուրույն չի կարող զենք արտադրել: Տվյալ երկիրը կարող է այլ երկրներից համապատասխան մասնագետներ վարձել` սեփական տարածքում զենքի արտադրություն կազմակերպելու համար: Ինչպես ասում են` «փողին մուննաթ»:

Հիմա ենթադրենք՝ աշխարհը, առաջին հերթին` Ռուսաստանը հրաժարվեց Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառել: Հարց է առաջանում` արդյո՞ք դրանից հետո ռազմական դիմակայությունը թուլանալու է և մեր դիրքերն ավելի են ուժեղանալու: Դժար թե: Բանն այն է, որ տնտեսական իմաստով Ադրբեջանն ունի ավելի շատ ռեսուրսներ, քան Հայաստանը: Խոսքը, անշուշտ, նավթի և գազի վաճառքից ստացվող միլիարդավոր դոլարների մասին է: Որքան էլ նավթի գինը նվազի, Բաքուն որոշակի եկամուտներ դրանց վաճառքից միշտ էլ ունենալու է, քանի դեռ նավթի պաշարներն ամբողջությամբ չեն վերջացել: Իսկ դա մոտակա մի քանի տասնամյակում հաստատ տեղի չունենա:

Ուստի ֆինանսի տեսանկյունից ունենալով հարաբերական առավելություն` զենքի էմբարգոյից հետո Ադրբեջանը կարող է այն ուղղել սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը: Ի դեպ, Բաքվում այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում: Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը oրերս հայտարարել է, որ զենքերի և ռազմատեխնիկայի ներկրմանը զուգահեռ նախատեսվում է Ադրբեջանում կազմակերպել տարբեր զինատեսակների արտադրություն: Խոսքն անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զենքերի, արկերի և ռազմատեխնիկայի համար ռազմամթերքի արտադրության մասին է:

Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանն ունի ռազմարդյունաբերության նախարարություն, որը գործում է 2005 թվականից: Ռազմական ձեռնարկությունների ստեղծման վրա Ադրբեջանում ծախսվում են ավելի շատ գումարներ, քան Հայաստանում: Ասվածը, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանում չկա ռազմարդյունաբերություն: Կա, իհարկե, մենք էլ ունենք սեփական արտադրության որոշ զենքեր: Բայց հասկանում ենք, որ զուտ ֆինանսի տեսանկյունից մասշտաբներն էականորեն տարբերվում են:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանում չի կարող արտադրվել լավ որակի զենք: Ինչպես նշվեց` պարտադիր չէ, որ հենց ադրբեջանցի մասնագետները դրանով զբաղվեն: Այսօր Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցում է Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Պակիստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ռուսաստանի և այլ երկրների հետ: Չի բացառվում, որ անգամ զենքի էմբարգո հայտարարելու դեպքում այդ երկրների մասնագետները «տակից» շարունակեն աշխատել Ադրբեջանի համար: Իսկ Հայաստանը չունի այդքան ֆինանսական ռեսուրս, որ ամեն ինչ թողած զարկ տա սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը:

Եթե Հայաստանը զրկվի արտոնյալ պայմաններով, մատչելի գներով, երբեմն պարտքով այլ երկրներից զենք գնելու հնարավորությունից, ինչպիսին է Ռուսաստանը, ապա ֆինանսի տեսանկյունից կհայտնվի ոչ այնքան բարենպաստ իրավիճակում, ստիպված կլինի սոցիալական ծախսերը կրճատել հսկայական չափերով, որպեսզի զարկ տա սեփական ռազմարդյունաբերությանը: Ասվածը չի նշանակում, թե Հայաստանը որևէ պարագայում չպետք է զարգացնի սեփական ռազմարդյունաբերությունը: Իհարկե, պետք է զարգացնի, բայց պետք է նաև իրատես լինել և գիտակցել առկա հնարավորությունները:

Վերջին հաշվով կստացվի այնպես, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը կրկին դժվար կլինի ապահովել: Զենքի էմբարգոյի դեպքում Հայաստանի պաշտպանունակությունը նույնիսկ կարող է ավելի տուժել: Հետևաբար անհասկանալի է, թե ինչու հաճախ պաշտոնապես արվում են հայտարարություներ, որոնք ոչ միայն կենսագործելու շանս չունեն, քանի որ հակամարտությունների գոտում գրեթե անհնար է լիովին բացառել զենքի առևտուրը, այլև նույնիսկ կենսագործվելու դեպքում Հայաստանի շահերից չեն բխելու:

Ավելի խելամիտ կլինի պահանջել, որպեսզի աշխարհը ստիպի Ադրբեջանին ու Հայաստանին չհարձակման մասին պայմանագիր ստորագրել կամ այնպիսի փաստաթուղթ, որտեղ կնշվեն զինվելու հստակ սահմանափակումները, խոսքն ամենից առաջ զանգվածային ոչնչացման զենքերին է վերաբերում: Այսինքն` պետք է մեխանիզմներ մշակել, որոնք կստիպեն դադարեցնել սպառազինությունների մրցավազքը, իսկ այդ մրցավազքը ծավալվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը ձեռք է բերում կործանարար զենքեր: Այդ պարագայում ռեալ իրավական զսպող մեխանիզմ կլինի հակամարտող կողմերի վրա, իսկ զենքի ամբողջական էմբարգոն, իրականում, որևէ հարց չի լուծելու, և դժվար է ակնկալել, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի նման զենք արտադրող երկրները հենց այնպես կհրաժարվեն զենքի վաճառքից, ինչը նրանց տալիս է ինչպես եկամուտներ, այնպես էլ քաղաքական ազդեցության լծակներ:

Տիգրան Խաչատրյան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy