Ֆրանցիսկոս պապը խոստացել Է մտածել կանանց ձեռնադրման մասին
SOCIETYՀռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել Է հանձնախումբ ստեղծելու մտադրության մասին, որը կուսումնասիրի կանանց սարկավագ ձեռնադրելու հնարավորության հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քահանայապետը դա ասել Է կանանց վանական ուխտերի բարձրաստիճան ներկայացուցչուհիների հետ կայացած դռնփակ հանդիպման ժամանակ:
Սարկավագները եպիսկոպոսներին եւ քահաններին օգնում են ժամերգության ժամանակ, բայց չեն կարող ինքնուրույն ծեսեր կատարել:
Քահանայապետն ասել Է, թե չի առարկում այդ գաղափարի դեմ՝ հավելելով. «Եկեղեցուն օգտակար կլիներ պարզել այս հարցը: Դրան ես համաձայն եմ»:
Ինչպես Հռոմից նշել Է BBC-ն, պապի խոսքը չի նշանակում, թե Վատիկանը պաշտոնապես հայտարարել Է այս հարցը քննարկելու մտադրության մասին: Այդուամենայնիվ, այն վկայում Է Ֆրանցիսկոս պապի պատրաստակամությունը՝ քննարկելու եկեղեցում կնոջ դերի հարցը:



