Այդ հիասթափությունից դարձա ավելի հասուն, ուժեղ ու կշռադատող. Նարե Գեւորգյան
INTERVIEW
Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Նարե Գեւորգյանը:
Նարե, վերջին ամիսներին ավելի ակտիվ գործունեություն եք ծավալում ու գիտեմ, որ այս պահին էլ զբաղված եք նոր աշխատանքներով. Մի փոքր կպատմե՞ք առաջիկա անելիքների մասին:
- Վերջերս ինձ միանգամից երկու հեռուստասերիալների սաունթրեքներ ներկայացնելու հնարավորություն ընձեռնվեց. երգում էի «Ուրիշի հոգին» սերիալի սաունդթրեքը, որն արդեն ավարտվեց, իսկ առաջիկայում իմ ձայնը կհնչի «Թաքնված սեր» հեռուստասերիալի շրջանակներում: Սա շատ գեղեցիկ ու զգացմունքային երգ է, որի հեղինակն է Գիսանե Պալյանը, առաջարկն էլ հենց նրա կողմից եղավ, իր խոսքով՝ միայն ինձ էր պատկերացնում այս երգը երգելիս, ինչի համար շատ ուրախ եմ: Շատ գեղեցիկ գործիքավորում է արված, որն էլ իրականացրել է Գիսանեի ամուսինը՝ Կարեն Արզումանյանը: Նաեւ այս շրջանում զբաղված եմ իմ նոր երգի պատրաստման աշխատանքներով. «Իմ փոխարեն» երգի հեղինակ՝ Լիանա Թորոսյանն ինձ նվիրել է մի նոր երգ, որը «Իմ փոխարենի» տրամաբանական շարունակությունը կարծես թե լինի: Նոր երգս կոչվում է «Անձրեւ», որը հավանաբար տեսահոլովակով կներկայացնեմ: Ի դեպ՝ շատ հուզվեցի, երբ Լիանան ասաց, որ շատ է հավանել իմ կատարմամբ «Իմ փոխարենը» ու ուզում է իր մյուս երգն ինձ նվիրել:
Նարե, ընդամենը օրեր անց կավարտվի «Պրեմիերա» նախագիծն ու կհայտարարվի հաղթողի անունը: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս նախագծից, ի՞նչ կարծիքի եք ՝«Արեւ» երգը կհաղթի՞:
- Ճիշտ է՝ «Պրեմիերա» նախագիծը հեղինակի մրցույթ է, բայց այստեղ շատ մեծ նշանակություն ունի կատարողը: Եթե հանդիսատեսը երգչին կամ երգչուհուն չսիրի, չեմ կարծում, որ միայն երգի օգտնի կքվեարկի, հետեւաբար սա որքան հեղինակի, այնքան էլ երգչի մրցույթ է: Ինքս չեմ մտածում հաղթելու մասին, քանի որ ինձ համար այս նախագծում արդեն իսկ մեկ հաղթանակ տոնել եմ, երբ «Իմ փոխարեն»-ը արժանացավ դրական արձագանքի, որքան էլ այդ երգն իմը չդարձավ: Իմ ելույթի դիտումների ու մեկնաբանությունների քանակը խոսում է այն մասին, որ ես այս նախագծում իմ առաքելությունն արդեն արել եմ, կյանքումս երբեք նման բան չէր եղել, հիմա կարող եմ դրսում քայլել ու 5 րոպեի ընթացքում իրենց գովեստի խոսքն հայտնելու համար մի քանի երիտասարդներ մոտենան ինձ, նրանցից շատերն անգամ ասում են, որ չսիրելով հայկական «լացակումաց» երանգներով երգերը, իմ կատարումն անընդհատ լսում են ու չեն հոգնում: Սա արդեն ինձ համար ամենամեծ հաղթանակն է, իսկ եթե բախտ վիճակվի ու կարողանամ «Արեւ» երգին հաղթանակ ապահովել, ուրեմն ուրախությունս էլ կկրկնապատկվի:
Շարունակությունը՝ այստեղ




















































