Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Զենքի վաճառքի հարցը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

SOCIETY

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանը, անդրադառնալով օրերս ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ ավստրիական Die Presse օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավական կարեւոր առաջարկությանը, նշում է, որ այն երկու հիմնական ուղերձ է պարունակում:

Հիշեցնենք, որ հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերին զենքի վաճառքի մասին հարցին ի պատասխան ասել էր հետևյալը.

«Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում եւ մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դա ճիշտ կլիներ»:

Այսպես, ըստ փորձագետի, առաջին հերթին այն կրկին շեշտում է, որ հայկական կողմը չի պատրաստվում լռել Մոսկվայի կողմից զենքի վաճառքի անընդունելիության մասին: «Երկրորդ ուղերձը նպատակ ունի եւս մեկ անգամ ստիպել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կան միջազգային իրավունքի դրույթներ, որոնք թույլ կտային արգելել թե՛ Ռուսաստանին, թե՛ որեւէ այլ երկրի զենք վաճառել հակամարտության կողմերին»,- նշում է նա:

Վերջինիս համոզմամբ, եթե Շավարշ Քոչարյանի այս գաղափարը չմնա ավստրիական թերթի էջերին, այլ դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության մի մաս, ապա հնարավոր կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բավականին թափանցիկ կերպով տեսնել, թե ով է դեմ տարածաշրջանում արյունահեղության ավելացմանը, իսկ ով՝ ոչ: «Եվ, ամենակարևորը, միգուցե հնարավոր լինի իրոք վերջ տալ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ այլ երկրների կողմից Ադրբեջանին զենքերի շարունակական մատակարարումներին»,- հայտնում է Աննա Փամբուխչյանը: Փորձագետը միաժամանակ քիչ հավանական է համարում այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նմանօրինակ որոշում կկայացնի, քանի որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող երկիր է:

«Հաշվի առնելով այն, որ ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամները որեւէ առանձնահատուկ շահ չունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սառը հակամարտությունը «տաք» պահելու մեջ եւ այդ երկրների հետ զենքի «բիզնես» չեն անում, հավանական է, որ կողմ կլինեն նման արգելքին: Սակայն Ռուսաստանի Դաշնությունը, որը անցած մի ամսվա ընթացքում բազմիցս փորձել է արդարացնել զենքի վաճառքի իր ստրատեգիան, վետոյի իրավունքը կիրառելուց ձեռնպահ չի մնա՝ զենքի «բիզնեսը» շարունակելը եւ տարածաշրջանը «տաք» պահելու իր շահերը պաշտպանելու համար»,- հավելում է նա:

Հիշեցնենք, որ ըստ 1994թ. Բուդապեշտում ձեռք բերված համաձայնության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պետք է ձեռնպահ մնան Արցախյան հակամարտության կողմերին զենք վաճառելուց: Մինսկի խմբի անդամներից միայն երկուսն են խախտել այդ համաձայնությունը՝ ՌԴ-ն եւ Թուրքիան: Ռուսաստանը խախտում է նաեւ դիվանագիտական այն չգրված կանոնը, համաձայն որի, չի կարելի միաժամանակ լինել ե՛ւ բանակցային գործընթացի միջնորդ, ե՛ւ հակամարտության առանց այն էլ հեղհեղուկ ստաբիլությունը զենքի վաճառքով ի չիք դարձնող: «Այլ կերպ ասած՝ չի կարելի հայտարարել, որ կոնֆլիկտը պետք է ունենա միայն խաղաղ լուծում եւ միաժամանակ զինել կողմերին՝ ստեղծելով ոչ խաղաղ ճանապարհներ: Ու թեեւ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ բալանս է պահպանում, հայկական ու ադրբեջանական զինուժին մատակարարված ռազմամթերքների տարբերությունն արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ հույս կա, որ եթե հարցն իրոք հասնի ՄԱԿ-ի ԱԽ, ապա միջազգային ճնշումների շնորհիվ ու «խաղաղապահի» դեմքը փրկելու համար Ռուսաստանը դեմ չքվեարկի (վետո չկիրառի) Արցախյան կոնֆլիկտի կողմերին զենքի մատակարարման էմբարգոյի բանաձեւին:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine